Հայաստանի
քաղաքական վիճակը 7-րդ դարի 20-30-ական
թվականներին
7-րդ դարի 20-ական թվականներին Հերակլ կայսրը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի Պարսկաստան։ Բյուզանդացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թվականի սեպտեմբերի 14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։
Արևելյան Հայաստանում սկսվել էր անկախացման գործընթաց՝ մարզպան Վարազտիրոց Բագրատունու գլխավորությամբ։ Դրանից անհանգստացած՝ ախոյան երկրները մոռանում են իրենց միջև առկա թշնամությունը և կրկին հայերի դեմ գործում միասնաբար։ Կայսրը Վարազտիրոցին ուղարկում է Կոստանդնուպոլիս։ Չհաշտվելով «պատվավոր աքսորյալի» վիճակի հետ՝ նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը։ Դավադրության բացահայտումից հետո Հերակլը բոլորին դաժանորեն պատժում է, իսկ Վարազտիրոցին աքսորում մի կղզի։
Արևմտյան
Հայաստանում հայրենասիրական ուժերը համախմբվում են
իշխան Դավիթ Սահառունու շուրջ,
որը ստանձնում է երկրի զորավարությունը։
Հերակլը նրան տալիս է
«պատրիկ-կյուրապաղատի» աստիճան և ճանաչում
հայոց իշխան։ Հերակլի այդպիսի
վերաբերմունքը թելադրված էր թե՛ Բյուզանդիային
համակած ճգնաժամով և թե՛արաբների հարձակումներով։
Դավիթ Սահառունին մինչև 7-րդ դարի
30-ական թվականների վերջը գլխավորում է
երկրի միավորման գործը։ Նրան փոխարինում
է Թեոդորոս Ռշտունին։
Комментариев нет:
Отправить комментарий