Ճապոնիա (ճապ.՝ Nippon or Nihon պաշտոնապես Nippon-koku or Nihon-koku) կղզեխմբային ինքնիշխան միապետություն է,
որը գտնվում
է Արևելյան
Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ
օվկիանոսի արևմտյան
ափին է՝
զբաղեցնելով Ասիա
աշխարհամասի արևելյան
ծովափը, տարածվելով Օխոտի ծովից միչև Արևելաչինական ծով, Չինաստանի
Ժողովրդական Հանրապետությանհարավը։
Ըստ չինական
և ճապոնական
գաղափարագրերի (հանձի
՝ ճապ.՝ kanji), հիերոգլիֆ) Ճապոնիա
անունը նշանակում
է «արևի
ծագում» կամ
«ծագող արևի
երկիր»։
Ճապոնիան կազմված
է մոտ
6,852 հրաբխային ծագման
կղզիներից։ Առավել
խոշոր չորս
կղզիներին են
Հոնսյուն, Հոկայդոն,
Սիկուկուն և
Կյուսուն, որոնք
զբաղեցնում են
Ճապոնիայի ցամաքային
տարածքի մոտ
իննսունյոթ տոկոսը։
Պետությունը կազմված
է 47 պրեֆեկտուրաներից,8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է,
իսկ Օկինավան՝
հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում
տասներրորդն է՝
մոտ 127 մլն
մարդ։ Բնակչության կազմը միատարր
է․ ճապոնացիները կազմում են
Ճապոնիայի ամբողջ
բնակչության 98.5%-ը։
Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում
է մոտ
9,1 մլն մարդ։
Հնագիտական հետազոտությունները ցույց
են տալիս,
որ Ճապոնիայի
տարածքը բնակեցվել
է սկսած վերին պալեոլիթից։
Ճապոնիայի մասին
առաջին հիշատակությունները հանդիպում
են չինական
պատմական տեքստերում,
որնոք վերագրվում
են առաջին
դարին։ Ճապոնիան
անցել է
երկարատաև մեկուսացվածության շրջան՝
չհարաբերվելով Չինաստանի
և Արևմտյան
Եվրոպայի հետ։
Սկսած 12-րդ
դարից՝ Ճապոնիան
ղեկավարվել է
զինվորական - ավատատեր սյոգունների կողմից,
ովքեր ենթարկվում
էին կայսրին։
17-րդ դարի
սկզբից սկսած՝
Ճապոնիան թևակոխել
է երկրատև
մեկուսացավածության շրջան,
որն ավարտվել
է 1853 թ․-ին, երբ ԱՄՆ-ն
ստիպեց Ճապոնիային
«բացել» սահմաններն
Արևմուտքի համար։
Մոտավորապես երկու
տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և
խռովությունների արդյունքում 1868 թ․-ին
արքունիքնը կարողացավ
վերականգնել Ճապոնիայի
կայսեր քաղաքական
դիրքը՝ Չոշյու,
Սացումա և
այլ տոհմերի աջակցությամբ։
19-րդ դարի
վերջին և
20-րդ դարի
սկզբին չին-ճապոնական առաջին
պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և առաջին
համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում
էր ընդլայնել
կայսրության սահմանները։ 1937 թ․-ին
սկսվեց չին-ճապոնական երկրորդ
պատերազմը։ Ռազմական
գործողությունները շարունակվեցին նաև երկրորդ
համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք
ավարտվեց 1941 թ․-ին, երբ
ատոմային ռումբերով
ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակի
քաղաքները։ Ճապոնիայն
ենթարկվեց կապիտուլյացիայի։
Դաշնակից ուժերի
կողմից Ճապոնիայի
օկուպացման ընթացքում
1947 թ․-ի
մայիսի 3-ին
կատարվել են
սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել
են․ Ճապոնիան
շարունակում է
մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի
կայսր և
ընտրովի օրենսդիր
մարմին (Ճապոնիայի Խորհրդարան)։
Ճապոնիան, լինելով
զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին,Տնտեսական
համագործակցության և
զարգացման կազմակերպությանը,«Մեծ
յոթնյակին»,«Մեծ
քսանյակին»։
Պետությունը աշխարհում
երրորդն է ՀՆԱ-ի
անվանական ցուցանիշով
և չորրորդը՝
ըստ գնողունակության համարժեքության։ Այն
նաև աշխարհի
չորրորդ խոշորագույն ներկրողն է
և արտահանողը։ Ճապոնիան աչքի
է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական
ցենզով, որն
աշխարհում առաջատարներից մեկն է՝
ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն
ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի
։ Չնայած
Ճապոնիան պաշտոնապես
հրաժարվել էր
պատերազմ հայտարարելու իր իրավունքից,
այն աշխարհում
ութերորդն է
ռազմական բյուջի
մեծությամբ, որն
օգտագործում է
ինքնապաշտպանության և
խաղաղության պահպանման
նպատակով։
Ճապոնիան զարգացած
պետություն է,
որն ունի
մարդկային զարգացման
համաթվի բարձր
ցուցանիշ։ Նա
առաջինն է
բնակչության կյանքի
միջին տևողության
ցուցանիշով և
երրորդը՝ մանկական
մահացության ցածր
ցուցանիշով։ Ներկայումս
աշխարհին Ճապոնիան
ներկայանում է
որպես ժամանակակից տեխնոլոգիաների և
գիտական նվաճումների առաջատարներից մեկը։
Ճապոնական դրոշի
վրայի կարմիր
արևային սկավառակը
և պետական
զինանշանի կլոր
ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը,
նույնպես խորհրդանշում են ծագող
արևը։ Այսպիսով՝
Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն
երկրներից է։
Մյուսներից զգալիորեն
տարբերվում է աշխարհագրական դիրքով,
պատմական անցյալով, լեզվով, տնտեսական
զարգացմամբ և
այլ գծերով։ 1970 թվականից սկսած
Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է
աշխարհում 2-րդ
տեղը, զիջելով Միացյալ Նահանգներին։
Այդ դիրքը
հետագայում նա
զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում
է աշխարհի
խոշորագույն ֆինանսական
կենտրոններից մեկը։2005 - 2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ
մշտական անդամ
էր։
Комментариев нет:
Отправить комментарий