Խոսրով Գ (ծն.թ. անհայտ – վ. 338), Մեծ Հայքի Արշակունի
թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ,
Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին (Գ,
ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել
է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ
իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ
II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։
Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական
խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց
Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։
Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին,
բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ
է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում
այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը
հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։среда, 7 февраля 2018 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...

-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...
-
Ներսես Ե Աշտարակեցի , Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ .), ազգային - ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Հովհաննես...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
Комментариев нет:
Отправить комментарий