вторник, 23 января 2018 г.

Լուսանկարչական ապարատ․․․

Ֆոտոապարատը բաղկացած է 2 հիմնական մասից՝ օբյեկտիվ, ոչ լուսաթափանցիկ խցիկ։Օբյեկտիվի միջոցով մենք ստանում ենք պատկերներ։ Այսինքն՝պատկերը կառուցվում է օբյեկտիվով և հաղորդվում ժապավենին։ Օբյեկտիվի վրա գտնվում են ֆոկուսային հեռավորության ղեկավարման վահանակը, որի միջոցով ղեկավարվում է ապարատից մինչև նկարահանվող կետ ընկած տարածությունը։Դիաֆրագմայի միջոցով ղեկավարվում է այն լույսի քանակը, որը պետք է հայտնվի ժապավենի վրա։ Ինչքան լույսը քիչ է, այնքան պետք է դնել ցածր դիաֆրագմաներ՝ 2/ 2,8/ 4 և հակառակը։

Բարձր լուսավորության դեպքում պետք է դրվեն բարձր դիաֆրագմաներ՝ 8/ 11/ 16։
Ապարատի երկրորդ հիմնական մասը ոչ լուսաթափանցիկ խցիկն է, որն ավելի շատ ֆիզիկական դեր է կատարում և ունի բազմաթիվ ֆունկցիաներ։
1) արագությունների վահանակ Այն կապված է խցիկի ներսում գտնվող փակաղակի հետ։ Վահանակի վրա կան տարբեր արագություններ՝ 30-500 կամ ավել։ Որը նշանակում է վայրկյանի 30-րդ ական կամ 500-րդ ական մասը։ Ինչքան լուսավորությունը քիչ է, այնքան արագությունները ցածրանում են՝ 30,60, որպեսզի ավելի շատ լույս ընկնի ժապավենի վրա, իսկ բարձր լուսավորության դեպքում դրվում են մեծ արագություններ՝ 250,500։ Այսինքն արագությունների վահանակը ղեկավարում է այն ժամանակը, որի ընթացքում լույսը պետք է ընկնի ժապավենի վրա, որպեսզի ստացվի նորմալ մգություն։ Արագությունը և դիաֆրագման իրար հետ միասին կոչվում է էքսպոզիցիա, իսկ գործիքը, որով չափվում է էքսպոզիցիան կոչվում է էքսպոնոմետր, որը նույնպես գտնվում է խցիկի վրա։ Արագությունը կատարում է ֆիզիկական դեր և ապահովում է ժապավենի մգության աստիճանը։ Պատկերը հիմնականում ղեկավարվում է դիաֆրագմայի միջոցով, որի միջոցով կարող ենք ստանալ տարբեր խորություններ՝այսինքն հեռանկար։ Ինչքան դիաֆրագման մեծ է, այնքան խորությունը շատ է և հակառակը։ Խցիկի վրա կան հետևյալ ֆունկցիաները նույնպես՝
Նկարահանման սեղմակը
Ֆոտոապարատի լարման մեխանիզմը
Կադրերի հաշվիչը
Արհեստական լույսի տեղադրման և միացման հարմարանքները
Տեսարանաորոշիչը 
Ժապավենի հավաքման մեխանիզմը 
Ավտոմատ նկարահանման մեխանիզմը 
Եռոտանուն միանալու հարմարանքը։
Խցիկի մեջ գտնվում է փակաղակը։
Ֆոտոապարատները շատ նուրբ ու բարդ մեխանիզմներ են, որոնք կարիք ունեն որոշակի խնամքի՝
Չի կարելի թափ տալ։
Չի կարելի պահել տաք և խոնավ վայրերում
Օբյեկտիվը միշտ պետք է մաքուր լինի՝ առանց մատնահետքերի։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...