вторник, 23 января 2018 г.

Էրմիտաժ...

Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ (ռուսերեն Госуда́рственный Эрмита́ж) (ֆրանսերեն hermitage — մենատուն, ճգնարան) Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852 թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։
Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիիերկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Նիկոլայ I և Ալեքսանդր I գահակալության տարիներին ձեռք բերվեցին ոչ միայն հավաքածուներ, այլ նաև այն նկարիչների առանձին ստեղծագործություններ, որոնց աշխատանքները բացակայում էին Էրմիտաժում։ Հռոմում Ջուստինիանի հավաքածուի վաճառքի ժամանակ ձեռք բերվեցին Կարավաջոյի «Լյուտնիստ» և Բոտիչելիի «Մոգերի երկրպագություն» կտավները։ 1819 թվականին գնվեց «Մադոննայի դիմանկարը», որը պատկանում էր Ջորջոնեյի վրձնին։ Թանգարանի համար ևս մեկ ձեռքբերում համարվեց Կուզվելտի ամբողջական հավաքածուն (1814)։ Նիկոլայ I դարձնելով Էրմիտաժը հանրային թանգարան, զգալի ներդրում է ունեցել պատկերասրահի համալրման մեջ։ Հավաքածույի երկրորդ մասը համալրվեց Ռաֆայելի «Մադոննա Ալբա» և «Երեք Մարիաները Քրիստոսի շիրիմին» կտավներով։ 1845 թվականին Տատիշևը Ռոբեր Կապենի «Երրորդություն» կտավը կտակեց թանգարանին, նաև «Տիրամայրը բուխարու մոտ», վան Էյկի «Խաչելություն, Սարսափելի դատավորը» ւ այլ ուրիշ կտավները։ Հենց այդ ժամանակ Նիդերլանդների արքա Վիլեմ II հավաքածուների աճուրդի ժամանակ և ձեռք բերվեցին վան Էյկի «Ավետում», Սեբաստյանո դել Պյոմբոյի և Գոսարտի «Ծագում խաչից» կտավները։ Վենեցիայում գնեցին իտալական Վերածնունդիվարպետներ աշխատանքները, այդ թվում Տիցիանոյի և Պալմա Վեկոյի գլուխգործոցները։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...