Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի
17 (29), 1817, Թեոդոսիա, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական
կայսրություն- ապրիլի
19 (մայիսի 2), 1900, Թեոդոսիա, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական
կայսրություն), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ
հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարդի, Ամստերդամի գեղարվեստի
ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ
(1853), Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի
անդամ:
Լինելով
համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, գերադասում էր ապրել և աշխատել իր
ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են
նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ
ծովանկարիչներից մեկը:
«Իններորդ ալիք»
«Իններորդ ալիք»
(ռուս.՝ Девятый вал), Հովհաննես
Այվազովսկու ամենահայտնի նկարներից։ Ստեղծվել է 1850 թվականին։
Գեղանկարիչը պատկերել է ալեկոծ ծովը և նավաբեկյալ մարդկանց։ Արևի
շողերը լուսավորում են հսկայական ալիքները: Նրանցից ամենամեծը՝ իններորդ ալիքը,
սպառնում է խորտակել մարդկանց, որոնք փորձում են փրկվել՝ խորտակված նավի կայմից
կառչած։
Չնայած, որ նավը խորտակվել է և մնացել է միայն կայմը, մարդիկ ողջ
են և շարունակում են պայքարել բնության արհավիրքի դեմ։ Կտավի տաք երանգները ծովը
ներկայացնում են ոչ այնքան դաժան և դիտողին հույս են տալիս, որ նավաբեկյալները
կփրկվեն։
Комментариев нет:
Отправить комментарий