«Օրիֆլեյմ Կոսմետիքս» ընկերությունը
(Oriflame Cosmetics S.A.) շվեդական կոսմետիկ
միջոցներ թողարկող ընկերություն է, որն ստեղծվել է շվեդ եղբայրներ Յոնաս և Ռոբերտ
աֆ Յոխնիկների կողմից՝ 1967 թ.։ Ընկերությունը վաճառում է դեմքի խնամքի, անձնական
հիգենայի, կոսմետիկ և այլ միջոցներ։
Հակիրճ պատմություն
«Օրիֆլեյմը» ստեղծվել է 1967 թ.-ին՝ աֆ Յոխնիկ
եղբայրների և այդ ժամանակներում նրանց գործընկեր՝ Բենգտ Հելստենի կողմից՝ մայրաքաղաք Ստոկհոլմում։
Ձեռնարկության անվանումը կապված է միջնադարյան Ֆրանսիայում օգտագործվող
թագավորական զինադրոշի անվան հետ, որը պատերազմների ժամանակ տանում էր ոմն Դիոնիսոս
Փարիզեցի։ Հետագայում «Օրիֆլեյմն» ընդարձակվում է և արդեն 1970-ին ունենում
է իր առաջին կոնսուլտանտը Միացյալ թագավորությունում։ Դրան հաջորդում է 1972-ին
ընկերության ներկայացուցչության բացումը Իռլանդիայում։ «Օրիֆլեյմը» 1988 թ.-ին Միացյալ
թագավորությունում թողարկում է ամենաառաջին կատալոգը։ Ֆիրման շարունակում է աճել
և մեծանալ։ 2006 թ.-ին բրիտանական և իռլանդական մասնաճյուղերը վաճառվում
են անկախ սեփականատերերի։
Օրիֆլեյմի Կոնսուլտանտները
Օրիֆլեյմի արտադրանքները
վաճառվում են խորհրդատուների միջոցով, որոնք կարող են ձևավորել սպառողների մի որոշակի
խումբ և վաճառքներից ստանալ բաժանորդավճար, ինչպես նաև որոշակի «բալեր»։ Վերջիններս ունեն բոնուսային բնույթ։
Комментариев нет:
Отправить комментарий