Ավագ դպրոցի մի խումբ սովորողներով,
ընկեր Քրիստինեի հետ միասին մի նախագիծ ենք անում։ Այդ նախագիծը կոչվում է
<<Դեմքի խնամք>>։ Նախագծի շրջանակներում
սովորում ենք, թե ինչպես ճիշտ դեմքը խնամել։ Հենց առաջին հանդիպման ժամանակ պատրաստեցինք
մի քանի դիմակ։ Դիմակները հեշտ են պատրաստվում և պահանջում են շատ քիչ բաղադրիչներ։
Դիմակ 1
Մեկ ձվի դեղնուցին խառնել մեկ ճաշի գդալ ցանկացած
բուսայուղ և մեկ թեյի գդալ մանրացրած վարսակի փաթիլներ: Ստացված զանգվածը քսել
դեմքի մաշկին և թողնել 15 րոպե:
Դիմակ 2
Վարունգի հյութը ոչ միայն շատ արդյունավեր մաքրում է մաշկը, այլ նաև
հիանալի միջոց է արտահայտված ծակոտրիները նեղացնելու համար: Նախ անհրաժեշտ է
մաքրել վարունգի կաշին, քերել մանր քերիչով: Ստացված զանգվածին խառնել 1 լավ հարած
սպիտակուց: Ապա քսել դեմքին և 10-15 րոպե անց կարելի է լվանալ դեմքը սառը ջրով:
Դիմակը մաքրում է մաշկը, տոնուսավորում այն և նպաստում ծակոտիների նեղացմանը:
Դիմակ 3
Շատ պարզ, բայց և շատ էֆեկտիվ դիմակ. Վերցրու 1 ձու, լավ հարիր. Ապա
ավելացրու 5-6 կաթիլ կիտրոնի հյութ: Քսիր խառնուրդը դեմքիդ և 15-20 րոպե անց լվա
տաք ջրով:
Դիմակ 4
Կոսմետիկ կավի փոշին խառնիր ջրով, այքան, որ ստացվի միատարր զանգված: Ապա
քսիր այն դեմքիդ և թող 10-15 րոպե, որից հետո կարող ես լվանալ դեմքդ տաք ջրով:
Ցանկալի է այս դիմակից հետո անմիջապես քսել դեմքին խոնավեցնող քսուք: Քեզ մոտ հարց
առաջացավ` ո՞ր կավն ընտրել: Հուշում ենք. Կավի գույնի ընտրությունը կախված է քո
մաշկի տեսակից: Պրոբլեմատիկ և յուղոտ մաշկին համապատասխանում են սպիտակ,
կապույտ և կանաչ գույնի կավերը: Կարմիր և սպիտակ կավերի խառնուրդը, որը հաճախ
անվանում են վարդագույն կավ, համապատասխանում է նորմալ և կոմբինացված մաշկի համար:
Հենց կարմիրը` նախատեսված է չոր և զգայուն մաշկի համար: Դեղինը` ավելի տարիքով և
առաձգականությունը կորցրած մաշկի համար:
Դիմակ 5
Վերցրու 1 կարտոֆիլ, մաքրիր կաշին, քերիր մանր քերիչով: Ավելացրու ձվի սպիտակուց,
1թ/գ մեղր և 1 պտղունց աղ: Քսիր զանգվածը դեմքիդ և 15 րոպե անց լվա սառը ջրով: Այս
դիմակը կարող է առաջացնել մի փոքր կարմրածություն, քանի որ ակտիվացնում է մաշկի նյութափոխանակությունը:
Դիմակ 6
2ճ/գ եգիպտացորենի ալյուրը խառնել 1 ձվի սպիտակուցով: Լավ հարել,
մինչև առաջանա փրփուր: Քսել դեմքին հաստ շերտով, թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ
ջրով: Դիմակը հիանալի մաքրում է մաշկը, ձգում այն և վերացնում յուղոտ փայլը:
Комментариев нет:
Отправить комментарий