суббота, 10 февраля 2018 г.

Ակսել Բակունց Մթնաձորի չարքը․․․

Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել  վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։

четверг, 8 февраля 2018 г.

Արշակունյաց թագավորության կարևոր իրադարձությունները․․․

Արշակունիները պարթևներ էին: Նրանք երկիրը կառավարեցին շուրջ կես հազարամյակ:Նրանց կառավարման ընթացքում հայ ժողովրդի համար մի շարք կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Դրանցից ամենակարևորները քրիստոնեության ընդունումն ու գրերի գյուտն էին:

Արշակունյաց թագավորության արքաների հաջորդական անունները և կառավարման տարիները․․․












Արշակ Բ․․․

Արշակ Բ (ծննդյան թվականն անհայտմոտ 368 թվական), Հայոց Արշակունի թագավոր 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։

Գահակալության սկիզբ
350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։

Վարազդատի գահակալությունը․․․

Վարազդատ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 374-378–ին։ Հաջորդել է հորեղբորը՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։

Արշակունիներ․․․

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում:

ՀՀ մարզերը և դրանց մարզկենտրոնները․․․

1․Արագածոտնի մարզ-Աշտարակ
2․Արարատի մարզ-Արտաշատ
3․Արմավիրի մարզ-Արմավիր
4․Գեղարքունիքի մարզ-Գավառ
5․Լոռու մարզ-Վանաձոր
6․Կոտայքի մարզ-Հրազդան
7․Շիրակի մարզ-Գյումրի
8․Սյունիքի մարզ-Կապան
9․Վայոց ձորի մարզ-Եղեգնաձոր
10․Տավուշի մարզ-Իջևան

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...