понедельник, 11 декабря 2017 г.

Աղմուկ...

Աղմուկ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տաyտանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով և չափվում է դեցիբելով (դբ) ու տատանումների հաճախությամբ, որն արտահայտվում է հերցով (1 հց-ը 1 տատանումն է վայրկյաում)։ Ձայնային ճնշման մակարդակի որոշման համար կիրառում են հատուկ սարքեր՝ աղմկաչափեր։

воскресенье, 10 декабря 2017 г.

Շրջապտույտ

Չկանք...
Ծնվում ենք,
Միայնակ նկարվում։
Մեծանում ենք,
Երկուսով նկարվում:
Ծերանում ենք,
Միայնակ նկարվում:
Ու հետո 
Կրկին 
Չկանք։

суббота, 9 декабря 2017 г.

Ժողովրդագրական հիմնախնդիր..

1.Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը և այլն: Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից է մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը:

воскресенье, 3 декабря 2017 г.

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Հայոց լեզու
Կուզեի լինել.Ռաբին Դրանաթ Թագոր-կատարել եմ
Շարադրություն.«Ձմռան տոները»-այստեղ
Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն- Դասարանային աշխատանք


Նոյեմբեր ամսվա հաշվետվություն...

Գրականություն
Ով է ավելի հզոր-չեմ կատարել
Փոքրիկ դրախտ: Խուլիո Կորտասար-կատարել եմ
Քննարկել բլոգային պատումները: Սուսան Հովհաննիսյան «Անձրև»-Դասարանային աշխատանք
Քննարկել Լամա Գետրուլ Ռինպոչեի մտքերը.-Դասարանային աշխատանք
Նոբելյան մրցանակակիր Ջոն-Դասարանային աշխատանք
Կուզեի լինել.Ռաբին Դրանաթ Թագոր-կատարել եմ
Առնետները: Դինո Բուցատի-կատարել եմ

вторник, 28 ноября 2017 г.

Թունաքիմիկատների դասակարգումը,պահպանման,տեղափոխման և օգտագործման անվտանգության կանոնները

Թունաքիմիկատները(պեստիցիդները) քիմիական նյութեր են, որոնք  օգտագործվում են բույսերի և կենդանիների վնասատուների ու հիվանդությունների,ինչպես նաև մոլախոտային բուսականության դեմ պայքարի նպատակով:
Թունաքիմիկատները կախված դրանց օգտագործման նպատակից դասակարգվում են.
Ինսեկտիցիդներ` վնասատու միջատների դեմ պայքարի միջոցներ

Թենիս...

Թենիս խաղում են 2-ով (անհատական) կամ 4-ով (զուգախաղ)՝ խոտածածկ, ավազակավային, արհեստական կամ փայտե ծածկույթով փակ կամ բաց խաղադաշտում՝ կորտում:
Խաղն սկսվում է սկզբնահարվածով՝ գնդակի մատուցումով: Մարզիկը կարող է 2 անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը: Այնուհետև խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև մարզիկներից մեկը սխալվի և չկարողանա գնդակը վերադարձնել հակառակորդի կիսադաշտ:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...