понедельник, 11 декабря 2017 г.

Աղմուկ...

Աղմուկ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տաyտանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով և չափվում է դեցիբելով (դբ) ու տատանումների հաճախությամբ, որն արտահայտվում է հերցով (1 հց-ը 1 տատանումն է վայրկյաում)։ Ձայնային ճնշման մակարդակի որոշման համար կիրառում են հատուկ սարքեր՝ աղմկաչափեր։
Բնականոն լսողություն ունեցող մարդն ընկալում է 16-20000 հց հաճախությամբ և 0-ից մինչև 120-140 դբ ինտենսիվությամբ ձայնային տատանումներ։ Ձայնի մեծ ուժգնությունը (աղմուկ) առաջացնում է ցավի զգացողություն (թմբկաթաղանթի վրա ուժեղ ճնշման հետևանքով), իսկ 150 դբ ձայնն անտանելի է։ Մարդու առողջության վրա բացասական ազդեցություն է ունենում տևական և չափազանց ինտենսիվ ազդեցության աղմուկը։
Աղմուկի առաջացում
Արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում աղմուկը դարձել է շրջակա միջավայրի լուրջ բացասական գործոններից մեկը։ Քաղաքների աճըտրանսպորտիարդյունաբերության բուռն զարգացումը, արտադրության մեջ և կենցաղում տեխնիկայի (հզոր շարժիչներ, էներգասարքավորումներ, ճնշակներռադիոհեռուստատեսություն, տարբեր սարքեր և այլն) ներդրումն ուղեկցվում են աղմուկի աղբյուրների ավելացմամբ։ Քաղաքում աղմուկի հիմնական աղբյուրը տրանսպորտն է (ավտոմոբիլային, ռելսային, օդային և այլն)։ Աղմուկի վնասակար ազդեցությունը մեծանում է, երբ այն ազդում է այլ բացասական գործոնների (թրթռումփոշի, գազեր) հետ։ Որոշ խոշոր քաղաքներում աղմուկի մակարդակը հասել է արդյունաբերական աղմուկի ուժգնությանը (80-100 դբ)։ Մարդկանց առողջության վրա աղմուկիի ունեցած վնասակար ազդեցության դեմ պայքարը դարձել է միջազգային խնդիր։ Ներկայումս աղմուկը համարվում է բարձր հիվանդացություն առաջացնող գործոններից մեկը։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...