Մի աղջիկ կար։ Նա դպրոցական էր։ Սիրահարվել էր մի տղայի, բայց տղան ուշադրություն չէր դարձնում։Նա ուրիշին էր սիրում։ Իսկ աղջիկը տանջվում էր։
Աղջիկը ուներ մի <<ընկերուհի>>։ Նրան վստահում էր։ Մի օր աղջիկը գործեց իր կյանքի ամենամեծ սխալը․․ասաց ընկերուհուն, որ սիրահարված է և խնդրեց,որ ոչ ոք չիմանա այդ մասին։ Բայց ընկերուհին գնաց և ասաց հենց այդ տղային։ Այնուհետև ասաց ամբողջ դասարանին։ Հետո սկսեցին դասարանցիները ինչ-որ բաներ հորինել այդ տղայի և աղջկա մասին։ Բոլորը ինչ-որ բաներ էին ակնարկում, նույնիսկ ուսուցիչներից մեկն էր անընդհատ ինչ-որ ակնարկներ անում։
Մի օր տղան աղջկան ինչ-որ բան է ասում։Աղջիկը, վիրավորվելով նրա ասածից,դասի ժամանակ սկսում է լաց լինել։ Իսկ տղան նույնիսկ չի հասկանում, որ դա իր ասածի պատճառով է։
Անցնում են տարիներ, բայց այդ աղջիկը մինչ այսօր սիրում է այդ տղային և ամեն վայրկյան մտածում է նրա մասին։
Комментариев нет:
Отправить комментарий