Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից
մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի
(անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը,
որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով
փոխհատուցում ստանալու հետ։