четверг, 28 февраля 2019 г.

Դատարան․


Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։ ԽՍՀՄ-ում դատարանների կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները հռչակված են ԽՍՀՄ սահմանադրությամբ, ավելի մանրամասն՝ ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության և ԽՍՀ Միության ն միութենական հանրապետությունների քրեական դատավարության, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով։
Դատարանների կազմակերպման, գործունեության հարցերը կարգավորվում ևն նաև միութենական ևանրապետությունների համապատասխան օրենսդրություններով։ ԽՍՀՄ-ում դատարանները դատական նիստում քննում են քաղաքացիակաև և քրեական գործեր և կայացնում վճիռ կամ դատավճիռ։ ԽՍՀՄ դատական համակարգը կազմում են՝ ԽՍՀՄ, միութենական, ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանները, մարզային, երկրամասայինՄոսկվայի ու Լենինգրադի քաղաքային դատարանները, ինքնավար մարզերի և ազգային օկրուգների դատարանները, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, ինչպես նաև զինտրիբունալները։



Գործող Դատարանակազմությունը Հայաստանի Հանրապետությունում

Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերիցՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ՝ վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները։ Առաջին ատյանի դատարաններն են՝
ընդհանուր իրավասության դատարանները.
վարչական դատարանը:
Վերաքննիչ դատարաններն են՝
քրեական վերաքննիչ դատարանը.
քաղաքացիական վերաքննիչ դատարանը.
վարչական վերաքննիչ դատարանը:
Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են։



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...