вторник, 14 мая 2019 г.

Արցախյան հիմնախբդիր


Արցախի իրավական կարգավիճակ

Ներկայիս Արցախի Հանրապետությունը փաստացիորեն (դե ֆակտո) անկախ պետություն է, որն ունի սեփական դրոշը, զինանշանը և օրհներգը, իշխանական մարմինները, ֆինանսատնտեսական համակարգը։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային-իրավական հարթակում Արցախը ճանաչում է որպես իր անբաժանելի մաս։ Այնուամենայնիվ, Արցախյան խնդրի միջազգային-իրավական կարգավորումը մեծապես կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։
Մարդու իրավունքների տեսանկյունից «Արցախյան հակամարտության սկզբնական շրջանում Հայաստանը զինամթերքով և կամավորներով օգնություն է ցուցաբերում Արցախին։ Հայաստանի ներգրավվածությունն Արցախյան պատերազմում աճում է 1993 թվականի դեկտեմբերի ժն տեղի ունեցած ադրբեջանական ներխուժումից հետո։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը երկրում հայտարարեց արտակարգ իրավիճակ և սկսեց զորակոչ անցկացնել Արցախի պաշտպանական դիրքերում կռվելու համար»։ Հայաստանն և Արցախն ունեն շաղկապված քաղաքականություն, որի վառ ապացույցն է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը Հայաստանի վարչապետի (1994-1997) և ապա նաև նախագահի (1998-2008) պաշտոնում: Հայաստանի կառավարությունը բազմիցս կարողանում է պաշտպանել երկու հայկական պետությունների շահերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների ընթացքում: Իր եվրասիական ուսումնասիրությունների ընթացքում Արևմտաեվրոպական միության հետազոտությունների ինստիտուտի նախագահ Դով Լինչև գրում է․ «Արցախի անկախացումը թույլ է տալիս նոր հայկական պետությանը խուսափել ագրեսիայի միջազգային խարանից, չնայած այն բանին, որ հայկական զորքերը 1991-1994 թվականներին գերիշխանում էին արցախա-ադրբեջանական շփման գծում»։ Լինչը նաև մատնանշում է, որ «հայկական զինված ուժերի հզորությունը և Հայաստանի ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ, դիտվում են որպես Ստեփանակերտի իշխանությունների կողմից արցախյան պետության պաշտպանության առանցքային վահաններ»։ Այնուամենայնիվ, շատ աղբյուրներ Արցախը փաստացիորեն համարում են Հայաստանի մաս։
Արցախյան հիմնախնդրի շուրջ Հայաստանը, Ադրբեջանական Հանրապետությունը և երրորդ կողմ հանդիսացող Արցախը, ունեն տարբեր քաղաքական դիրքորոշումներ։ Պաշտոնական Բաքուն Հայաստանի կառավարությանը հորդորում է դուրս բերել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից և մյուս վիճելի տարածքներից, ինչպես նաև բոլոր տեղահանված անձանց թույլատրել վերադառնալ իրենց տներ։ Հայաստանը մերժում է ադրբեջանական կողմի պահանջները և կարծում է, որ Արցախի ժողովուրդն ունի ազգային ինքնորոշման անտարելի իրավունք։ Թե՛ Երևանը և թե՛ Ստեփանակերտը նշում են, որ Արցախն իրեն անկախ է հռչակել Խորհրդային Միությունից և այլ ոչ թե Ադրբեջանից։ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ Արցախի կառավարությունը պետք է մասնակցի տարածաշրջանի ապագայի վերաբերյալ ցանկացած քննարկման՝ միաժամանակ մերժելով ազատագրված տարածքները վերադարձնելու և փախստականներին մուտքի պահանջները։

Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթաց

Կողմերի միջև բանակցությունները կազմակերպվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների անմիջական նախաձեռնությամբ։ Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված առաջին բանակցությունները 2001 թվականին ընթացել են նախ և առաջ Փարիզում և ապա՝ Ֆլորիդայում։ Չնայած այն հանգամանքին, որ կողմերը մոտ էին խնդրի հանգուցալուծմանը, ադրբեջանական իշխանությունները` ինչպես Հեյդար Ալիևի, այնպես էլ իր որդու՝ Իլհամ Ալիևի (2003 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո) պաշտոնավարման տարիներին, հստակորեն հերքում են Փարիզում և Ֆլորիդայում կայացված ցանկացած համաձայնություն։ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև հետագա բանակցությունները տեղի են ունեցել 2004 թվականի սեպտեմբերին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։ Այս անգամ ադրբեջանական կողմի ներկայացված առաջարկներից մեկը Արցախում և Ադրբեջանում հանրաքվեի անցկացումն էր՝ տարածաշրջանի ապագա կարգավիճակի որոշման վերաբերյալ։ 2006 թվականի փետրվարի 10-ին և 11-ին Ռամբույե ավանում տեղի են ունենում բանակցություններ, որոնք որևէ համաձայնության չեն հանգեցնում։ Սակայն այդ ընթացքում քննարկվում են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են օրինակ Քարվաճառից հայկական զորքերի դուրս գալու հարցը։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...