четверг, 30 апреля 2020 г.

Իմ սեբաստացիական ձեռքբերումները

Ես ուզում եմ խոսել մի քանի  ճամփորդությունների մասին, որ գնացել եմ այս 3 տարվա ընթացքում։ Ցավով պետք է նշեմ, որ շատ քիչ եմ ճամփորդել, բայց ուզում եմ խոսել այն վայրերի մասին, ուր ես գնացել եմ այս ընթացքում։

Առաջին ճամփորդությանս ժամանակ բարձրացանք Թեղենիս լեռ, բայց Ծաղկաձորի կողմից։

Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց  լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ):



Պետք է խոստովանեմ, որ իմ առաջին ճամփորդությունը ինձ համար ճակատագրական էր բառի բոլոր իմաստներով։ 
Երբ ես երկրորդ օրը գնացի դպրոց ինձ ասացին, որ մի խմբով գնում են Թեղենիս լեռը բարձրանալու։ Ես համաձայնեցի նրանց հետ բարձրանալ։ Դեռ ոչ-ոքի չէի ճանաչում՝ բոլորն ինձ անծանոթ էին։ Բայց ես շատ էի ուզում բարձրանալ Թեղենիս լեռը, այդ պատճառով էլ համաձայնեցի։

Երկրորդ անգամ մենք մի փոքր խմբով այցելեցինք Գեղարդ։



Այս ճանապարհորդությունն էլ հիանալի անցավ։ Խումբը շատ լավն էր։ Խմբում կային երեխաներ, որ դեռ չէի հասցրել ճանաչել։ Ծանոթացանք,շփվեցինք և այդ օրվանից սկսած դարձանք ընկերներ։











Մի քանի օր անց մեկ այլ խմբով գնացինք կրկին Թեղենիս լեռը բարձրանալու, բայց այս անգամ Ապարանի կողմից։ Պետք է նշեմ,որ լեռը բարձրանալը Ապարանի կողմից շատ ավելի դժվար է, քան Ծաղկաձորի կողմից։ Մեզ ուղեկցեցին Ապարանի գյուղերից մեկի դպրոցի երեխաները։ Մենք լավ օր ունեցանք, շփվեցինք տեղի բնակիչների հետ,ծանոթացանք։
















«Ճանապարհորդել նշանակում է ապրել»,ասել է Հանս Քրիստեան Անդերսենը։
Ուստի, խորհուրդ եմ տալիս, որպեսզի շատ ճանապարհորդեք։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...