четверг, 30 апреля 2020 г.

Իմ ընտանիքը

Ողջույն ես Էլենն եմ։ Իմ ընտանիքը բաղկացած է 4 հոգուց։ Մայրս, հայրս,ավագ քույրս և ես։

Ես սովորել եմ «Երևանի Լ․ Ն․ Տոլստոյի անվան հ․ 128» դպրոցում։ Ուսումս շարունակել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում։ Հիմա շրջանավարտ եմ։ Նպատակ ունեմ ընդունվել Երևանի պետական համալսարանի «Աշխարհագրության և Երկրաբանության» ֆակուլտետի «Սերվիս» բաժին։


Մայրս սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ․ 59 հիմնական դպրոցում։ Ավարտել է ոսկե մեդալով։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Աշխարհագրական» ֆակուլտետ։
Աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության «Անձնակազմի կառավարման» բաժնում, որպես գլխավոր մասնագետ։

Հայրս սովորել է «Երևանի Լ․Ն․ Տոլստոյի անվան հ․ 128» դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հիդրոմելորացիա և ագրոքիմիա» բաժին։ Աշխատում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում, որպես սանմաքրման պատասխանատու։

Ավագ քույրս նույնպես սովորել է «Երևանի Լ․Ն, Տոլստոյի անվան հ․ 128» դպրոցում։ Ուսումը շարունակել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում։Կրթահամալիրն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի>> ֆակուլտետ։ Հիմա աշխատում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկում։



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...