Ես շատ ուրախ եմ,
որ մասնակցել եմ հունիսյան ճամբարին։
Հունիսյան ճամբարի ընթացքում ես
ընտրեցի ջոկատավար։ Իմ ջոկատավարն էր
պատմության ուսուցչուհիս` ընկեր Էլենը։
Ճամբարի
առաջին օրը` մայիսի 29ին
ջոկատով քննարկեցինք այն ամենը, ինչ
պետք է անենք երկշաբաթյա
ճամբարին։ Մշակութային Երևան նախագծի համատեքստում
քննարկեցինք Երևանի մետրոյի գործարկման
պատմությունը։ Խոսեցինք կառավարական շենքի մասին։ Ամառային
ճամբարի երկրորդ օրը մենք
մի վավերագրական ֆիլմ դիտեցինք։ Ֆիլմը
երևանյան մետրոպոլիտենի մասին էր։ Ֆիլմը
դիտելուց հետո քննարկեցինք այն։
Քննարկման ավարտից հետո գնացինք
խոհանոց` պիցցա պատրաստելու։ Պիցցան
պատրաստելուց հետո համտեսեցինք։ Շատ
համեղ էր ստացվել։ Համտեսից
հետո խաղացինք մի ինտելեկտուալ խաղ` «Այլ
կերպ»։ Եվ ճամբարային
օրվա վերջում գնացինք թենիս
խաղալու։ Ճամբարի երրորդ օրը
դիտեցինք ևս մեկ վավերագրական
ֆիլմ։ Ֆիլմի վերնագիրն էր «Խոսում
է Երևանը»։ Ֆիլմում խոսվում
էր հին Երևանի մասին։
Ինչպես միշտ ֆիլմի ավարտից
հետո քննարկեցինք այն։ Հետո հավաքվեցինք
և պլանավորեցինք մեր
վաղվա օրը։ Հետո տեղի
ունեցավ հավաք-միջոցառում։ Եվ
այդպես էլ ավարտվեց օրը։
Ճամբարի չորրորդ օրը մենք
անցկացրեցինք Արևմտյան դպրոց-պարտեզում։ Մենք
երեխաներին սովորեցրեցինք թուրքերեն հաղորդակցվել և մի պար։
Ամառային ճամբարի հինգերորդ օրը
մենք նույնպես դիտեցինք վավերագրական ֆիլմ, որի վերնագիրն
էր «Հռոմից ավելի հին
մայրաքաղաքը»։ Հետո գնացինք ընթերցասրահ
և փորձեցինք գտնել
տարբեր լեզուներով կարճամետրաժ ֆիլմեր Երևանի մասին։
Այնուհետև գնացինք առողջագիտական ինտերակտիվ
քննարկման, որը դասավանդում է
ընկեր Քրիստինեն։ Առողջապահության սեմինարից հետո գնացինք թենիս
խաղալու։ Եվ այդպես էլ
վերջացավ մեր օրը։ Հունիսյան
ճամբարի վեցերորդ օրը մենք մասնակցեցինք
բնապահպանական նախագծի։ Այնուհետև մամլո ասուլիսի մասնակցեցինք
Բլեյան կրթական ցանցի ստեղծման
շուրջ։ Հետո սկսեցինք սովորել
թուրքերեն բառեր։ Հետո գնացինք
մարզման, այնուհետև նետաձգության։ Եվ ավարտին մոտեցավ
ևս մեկ ճամբարային օր։
Ճամբարային յոթերորդ օրը քաղաքային թափառումներ
նախագծի շրջանակներում մեր ջոկատը շարժվեց
դեպի կապույտ մզկիթ։ Հետո
շարժվեցինք դեպի Փարպեցի փոցոց`սուրբ Զորավոր եկեղեցի։
Այնուհետև շարժվեցինք դեպի Սարյան փողոց`
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։
Այնուհետև գնացինք Հանրապետության հրապարակ։
Հետո շարժվեցինք դեպի Կասկադ համալիր։
Եվ վերջացավ մեկ օր ևս։
Ամառային ճամբարի ութերորդ օրը
սկսեցինք երևանյան թանգարանների և թատրոնների մասին
ուսումնասիրությամբ։ Հետո դուրս եկանք
բակ և գործագործ խաղացինք։
Այնուհետև գնացինք թենիս խաղալու։
Եվ ավարտվեց ևս մեկ գեղեցիկ
օր։ Ճամբարի վերջին օրը`
հունիսի 8ին մենք կատարեցինք
նախագծային աշխատանքի ամփոփում, հրապարակոըմ բլոգներում և ենթակայքում։ Շրջեցինք
կրթահամալիրի դպրոցներով։ Մի փոքր տխուր
էինք, որ ավարտվում էր
ամառային ճամբարը։ Բայց ուրախ էինք,
որ սկսվում է մեր
արձակուրդը։ Եվ այդպես հետաքրքիր
էլ անցավ մեր երկշաբաթյա
ճամբարը։
Ֆոտոշարք՝
Комментариев нет:
Отправить комментарий