Այսօր մեր ճամբարային օրը սկսեց ընդհանուր պարապմունքով։ 20 րոպե պարելուց հետո մեր ջոկատը գնաց վավերագրական ֆիլմ դիտելու։
Այսօր մենք պետք է պատրաստեինք պիցցա։ Անհրաժեշտ բաղադրիչներն էին` ձեթ, կետչուպ, երշիկ, պանիր և պիցցայի խմոր։ Սկսեցինք պատրաստել։ Պատրաստելուց հետո համտեսեցինք պիցցան։ Շատ համեղ էր ստացվել։Հետո սկսեցինք խաղալ մի ինտելեկտուալ խաղ։
Խաղը կոչվում էր《այլ կերպ》։ 《Այլ կերպ》, սեղանի խաղ ինտելեկտուալ բառախաղ ժանրով՝ չորս և ավելի մարդկանց համար։ Ստեղծվել է Երևանում, Հայաստանում Սոֆյա Խաչատրյանի, Անահիտ Հակոբյանի և Էլինա Մելիքյանի կողմից 2014 թվականին։ Խաղի գաղափարը նման է «Շլյապա» («Գլխարկ») խաղի գաղափարին, քանի որ նրանց նպատակն է բացատրել թիմակիցներին քարտի վրա գրված բառերը, որպեսզի նրանք գուշակեն։ Խաղը վերջացնելուց հետո գնացինք սեղանի թենիս խաղալու։ Սեղանի թենիս կամ պինգ պոնգ, սպորտի տեսակ, հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է որոշակի կանոններով։ Խաղի նպատակը նրանում է, որ մրցակիցը չկարողանա ճիշտ հարվածել գնդակին կամ ընդհանրապես չկարողանա հարվածել։ Կարևոր համաշխարհային մրցույթներն են՝ աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։ Եվ այդպես վերջացավ մեր ճամբարային հաճելի 2 օրը։
Комментариев нет:
Отправить комментарий