среда, 6 июня 2018 г.

Սերգեյ Փարաջանովի թանգարան...


Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանումկազմակերպված Սերգեյ Փարաջանովիգործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։
Այն Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց՝ բնակության և թանգարանի համար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով թանգարանը բացվեց միայն 1991 թվականի հունիսին, Փարաջանովի մահից մի տարի անց։
Թանգարանի հիմնադիր տնօրենը Զավեն Սարգսյանն է։ Թանգարանը Երևանի մշակութային կենտրոններից մեկն է, հայտնի է իր ցուցահանդեսներով, հրապարակումներով, պատվավոր ընդունելություններով՝ ներառյալ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերին։ Պաուլո Կոելիո, Վիմ Վենդերս, Միքայել Վարդանով, Տոնինո Գուերա, Էնրիկա Անտոնինի, Ատոմ Էգոյան, Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո, Եվգենի Եվտուշենկո, Արնոլդ Ռյուտե, Վալդաս Ադամկուս, Տարյա Հալոնեն, Դոնալդ Կնուտ այս և այլ հայտնի մարդիկ այցելել են թանգարան։
Իմ կարծիքը թանգարանի մասին
Ես եղել ել Սերգեյ Փարաջամովի թանգարանում և շատ ինձ դուր է եկել այն։ Ես այնտեղից գնել եմ Փարաջանովի կտավների լուսանկարները, որպես հուշանվեր։ 2 անգամ եղել եմ թանգարանում տատիկիս և եղբորս հետ և ևս մեկ անգամ եղա երեկ իմ սիրելի ջոկատավարի հետ։


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...