вторник, 29 мая 2018 г.

Հունիսյան ճամբար․ օր 1-ին



Հունիս ամսվա ճամբարի շրջանակներում ես ընտրեցի իմ ջոկատավարին` ընկեր Էլենին։ Այսօր` մայիսի 29ին մենք մեր ջոկատով քննարկեցինք, թե ինչ պետք է անենք երկու շաբաթվա ընթացքում։ Որոշեցինք թափառել քաղաքով, իսկ հունիսի 5ին ուսումնական Գյումրի նախագծի շրջանակներում գնալ Գյումրի։


Մշակութային Երևան նախագծի համատեքստում քննարկեցինք Երևանի մետրոյի գործարկման պատմությունը։ Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977 թվականին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը՝ դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգմանը։1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։

Խոսեցինք կառավարական շենքի մասին։ Գտնվում է Հանրապետության հրապարակում: Հեղինակն է ճարտարապետության ակադեմիկոս, ՀՍՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1878-1936թթ.) : Ի սկզբանե նախագծվել (1926-1928թթ.) և կառուցվել է ներկայիս շինության հյուսիս-արևմտյան հատվածը, որպես Հողժողկոմատի առանձին շենք, որի շինարարությունն ավարտվել է 1929թ.-ին: 1932-1936թթ. նույն տեղում նախագծվել է Կառավարական տան մի ամբողջ թաղամասի տարածք զբաղեցնող համալիրը, որն իր մեջ ներդաշնակ կերպով ընդգրկել է նաև Հողժողկոմատի շենքը: Ըստ այդ նախագծի, անկանոն հնգանկյուն պարագիծ ունեցող շենքի կենտրոնական մասում՝ ներքին բակում, կառուցվելու էր առավել բարձր, գլանաձև մի ծավալ, որը կատարելու էր համալիրի տարբեր մասերը միմյանց հետ հաղորդակցող ճեմասրահի դեր: Քաղաքաշինական առումով այն՝ Ժողտան /Օպերային թատրոնի շենքի/ հետ միասին դառնալու էր նախագծվող Հյուսիսային պողոտայի առանցքային դոմինանտը: 1941թ., սակայն, ընդհատվել է շինարարությունը և չեն իրականացել համալիրի կենտրոնական և արևելյան հատվածների նախագծերը:

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...