Դու ուզեցիր իմ մեջ սպանել սիրելու ունակությունը։
Դու այնպես արեցիր, որ ես քեզ ատեմ, այնքան որքան սիրում էի։ Դու հասար քո ուզածին, ես քեզ հիմա ատում եմ, բայց այդ ատելության հետ մեկտեղ սիրում եմ։ Բայց դու մի անհանգստացիր, ես այդ սերը կսպանեմ իմ մեջ։ Ես ամբողջ օրը կմտածեմ քո մասին, լաց կլինեմ, բայց դու դա չես իմանա։ Ես լաց կլինեմ, բայց չեմ թողնի, որ դու քեզ վատ զգաս։ Դու երբեք չես իմանա, թե ես քեզ ինչքան եմ սիրել։
Դու ուզեցիր,որ ես քեզ մոռանամ։Դու ուզեցիր, որ ես փոխվեմ։
Դու ինձ ասեցիր խոսքեր, որ մահացու էին։
Դու երբեք չես իմանա իմ սիրո չափը...
Երբեք։
Комментариев нет:
Отправить комментарий