1918 թվականի
մայիսի 28-ին Հայաստանն իրեն
հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց
երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին
և հունիսի 3-ին։
Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն»
(38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր),
«Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց
պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։