суббота, 14 октября 2017 г.
четверг, 12 октября 2017 г.
Իմ անհատական սպառողական զամբյուղը...
Անհատական սպառողական զամբյուղը անձի կամ անձի ծախսած գումարն է ամսվա կամտարվա կտրվածքով: Այսպիսով ձեզ եմ ներկայացնում իմ սպառողական զամբյուղը ամսվա կտրվածքով,այսինքն՝ մոտավորապես ամսեկան ինչքան գումար է ծախսվում իմ պահանջները բավարարելու համար:Ինձ գումարտրամադրում են իմ ծնողները: Իմ պահանջներն են ՝սնունդ, հագուստ, կրթություն և ժամանց:Մարդուն անհրաժեշտ սննդակարգը բաղկացած է հետևյալ սննդիցմսամթերք,բանջարեղեն,մրգեր,հաց,կարագ,քաղցրավենիք, կաթնամթերք,հյութեր,խմորեղեն և այլ սնունդ,որը ամսեկան կազմում է մոտավորապես 70.000 դրամ:
среда, 11 октября 2017 г.
Շարադրություն...
Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդում եմ, երբ անձրևը կաթիլ-կաթիլ հոսում է ապակու վրայով։ Այդ պահին ինձ թվում է՝ անձրևը թափվում է ինձ վրա, և ես դրանից հաճույք եմ ստանում։ Ես սիրում եմ նաև, երբ քայլում եմ անձրևի տակ, մենակ ես․․․Ուրիշ ոչ-ոք․․․Ես ու իմ մտածմունքները։ Հիմա ձեզ թվում է, որ ես տարօրինա՞կ եմ...Գուցե ես մի փոքր տարօրինակ եմ: ՈՒղղակի ես հանգստանում եմ անձրևի տակ քայլելով։ Սիրում եմ նաև անձրևի ժամանակ նստել տանը, թեյ խմել և գիրք կարդալ։ Ես այս պահին կարդում եմ շատ հետաքրքիր մի գիրք, որը կոչվում է <<Ջեյն Էյր>>։Դեռ մի քանի էջ եմ կարդացել․․․Բայց շատ եմ հավանել․․․
Անսպասելի համրություն.Կենձաբուրո Օէ.
Պատմությունը, այն մասին է, թե ինչ կարող է լինել
մի փոքր արարքից, և ինչի կարող է հասցնել սեփական <<Ես>>-ը: Եվ դրանից
եկող արարքները կարող են լինել անդառնալի։ Իրադարձությունները դասավորվեցին
այնպես, որ մեկ զույգ կոշիկը կարողացավ երկու մարդու հասցնել մահվան։ Շատ ցավալի է
,որ այսպիսի օրինակներ կան աշխարհում, երբ մի փոքր բանից տեղի են
ունենում մեծ դժբախտություններ։
понедельник, 9 октября 2017 г.
Ամառային դրախտ 2017...
2017 թվականի ամռանը մենք ընտանիքով գնացինք Սյունիքի մարզ`Շիկահողի արգելոց, Խուստուփ լեռ: «Շիկահողը» պետական արգելոց է:Շիկահողի արգելոցը գտնվում է Սյունիքի մարզում`Խուստուփ լեռան հարավարևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին,Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում:
Մենք մեկ օր գիշերեցինք «Շիկահող »գյուղի հյուրատներից մեկում:
Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևմուտք:
Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևմուտք:
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...