Ձմե՞ռ…Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը վատ եղանակ է:
Հիմա կմտածեք բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում խաղալ ձյունով: Բայց ես չեմ սիրում
խաղալը, ես սիրում եմ հենց ձյունը ինքնին, ձնով ծածկված տանիքները, ծառերը, շրջակայքը:
Սպիտա՜կ, գեղեցի՜կ, հանդա՜րտ…Եվ պարզապես՝ սպիտակ ու մաքուր:
Ձյան փաթիլների մեջ կա համ ու հոտ, կա գեղեցկություն,
խորհրդավորություն ինչպես աշնան անձրևի մեջ: Բացի այդ ես սիրում եմ Ամանորը: Սիրում
եմ զարդարված եղևնին, գույնզգույն խաղալիքները, գեղեցիկ և գունավոր լույսերը, լավ ու
պայծառ տրամադրությունը, աստղային երազներն ու արևային մարդկանց այդ ցրտաշունչ ձմռանը:
Հաճելի է, երբ տանը եղևնին մի քանի ժամում վերածվում է տոնական ծառի: Ամանորը շատ գեղեցիկ և ուրախ տոն է: Այդ գույները, գեղեցկությունը… Ընտանիքի հետ բարի ու պայծառ միջավայրում դիմավորել նոր տարին, նոր շունչ բերել տուն…Ամենագեղեցիկ ու անկրկնելի պահերից են:Տարբեր երկրներում տարբեր ավանդույթներով են նշում Նոր տարին:
Օրինակ՝ Շոտլանդիայում, ըստ ավանդույթի Ամանորի
գիշերը այրում են տակառներ՝ այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար:
Նրանք համարում են, որ այն մարդուց, ով առաջինն է մտնում նոր տարում իրենց տուն, կախված
է իրենց ընտանիքի երջանկությունը կամ դժբախտությունը: Ըստ շոտլանդացիների, մեծ երջանկություն
է բերում մուգ մազերով և նվերներով տուն մտնող տղամարդը: Ուղիղ կեսգիշերին բացվում
են բոլոր դռները, որպեսզի նոր տարին մտնի տուն: Իսկ Մեքսիկայում նոր տարին դիմավորում
են տոնական հրավառությամբ,և ամանորյա ավանդական զանգակների ղողանջներով: Ինձ դուր է
գալիս, թե ինչպես են Մեքսիկայում նշում Ամանորը:Ամանորին
հաջորդում է Սուրբ ծնունդը: Այդ օրը խորհրդանշական ուտեստները լինում են ձուկը, գինին
և չամիչով փլավը:
Սուրբ ծննդյանը նախորդում է պահքը, որը սկսվում
է դեկտեմբերի 30-ին և ավարտվում է հունվարի 5-ի երեկոյան, Ճրագալույցի սուրբ պատարագով:
Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Հայոց հին
տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 11-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը
չէր համընկնում պահքին:
Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի վերլուծմամբ,
Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն
տոնի՝ Սուրբ ծննդյան նախորդող պահքին:
Տարվա բոլոր եղանակները գեղեցիկ են յուրովի:
Комментариев нет:
Отправить комментарий