вторник, 14 ноября 2017 г.
Էլեն Կարապետյան 😍
Ես Կարապետյան Էլենն եմ: Ծնվել եմ 2💛💛2 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում: Սովորում
եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, 10-րդ դասարան եմ:😊 Իմ մասնագիտական առարկան
աշխարհագրությունն է: Ես սիրում եմ աշխարհագրություն առարկան: Այն շատ հետաքրքիր է:😘Բացի աշխարհագրությունից սիրում եմ նաև այլ առարկաներ՝ հայոց լեզու և գրականություն,
էկոլոգիա և անգլերեն:💕
воскресенье, 12 ноября 2017 г.
Ձմռան տոները...
Ձմե՞ռ…Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը վատ եղանակ է:
Հիմա կմտածեք բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում խաղալ ձյունով: Բայց ես չեմ սիրում
խաղալը, ես սիրում եմ հենց ձյունը ինքնին, ձնով ծածկված տանիքները, ծառերը, շրջակայքը:
Սպիտա՜կ, գեղեցի՜կ, հանդա՜րտ…Եվ պարզապես՝ սպիտակ ու մաքուր:
Ձյան փաթիլների մեջ կա համ ու հոտ, կա գեղեցկություն,
խորհրդավորություն ինչպես աշնան անձրևի մեջ: Բացի այդ ես սիրում եմ Ամանորը: Սիրում
եմ զարդարված եղևնին, գույնզգույն խաղալիքները, գեղեցիկ և գունավոր լույսերը, լավ ու
պայծառ տրամադրությունը, աստղային երազներն ու արևային մարդկանց այդ ցրտաշունչ ձմռանը:
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...