Զաքարյան
իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհիհյուսիսային և արևելյան
հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության
ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները:
Զաքարյանները
Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի
Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու
իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001),
Վասպուրականում(908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113),
Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ
ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։