Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ
Սահակի Գրիգորյան, ապրիլի 14, 1914, Լոր, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հուլիսի 17, 1993, Երևան, Հայաստան), հայ սովետական բանաստեղծ: Հայկական ԽՍՀ պետական մրցանակի
դափնեկիր (1975, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների
ժողովածուի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից: ԽՄԿԿ անդամ 1946 թվականից:
Կենսագրություն
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։
Комментариев нет:
Отправить комментарий