понедельник, 15 апреля 2019 г.

ՀՀ կառավարություն

Ապրիլի 9-ին Ավագ դպրոցի մի խումբ սովորողներով այցելեցինք ՀՀ կառավարություն:
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:Նախ
մեզ ընդունեցին քաղաքացիների դիմումների ընդունման և  սպասարկման վարչության աշխատակիցները` վարչության պետ պարոն Ղազարյանի ղեկավարությամբ։
Զրուցեցինք, շփվեցինք, ծանոթացանք վարչության աշխատանքներին և կառուցվածքին։
Այնուհետև այցելելեցինք ՀՀ վարչապետի օգնական  Նաիրի Սարգսյանի աշխատասենյակ, որտեղ նա ներկայացրեց իր գործառույթները և աշխատանքի առավելություններն ու դժվարությունները` որպես վարչապետի օգնական։ Նա նշեց, որ 
2012-2018 թթ.  եղել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական,իսկ
2018 թ. հունիսի 1-ից նշանակվել է վարչապետի օգնական։ Մենք
նրան ուղեցինք մեզ հետաքրքրող  հարցեր և ստացանք պատասխաններ: Մենք
մասնակցեցինք նաև ՀՀ կառավարության նախանիստին, որի ընթացքում քննարկվեցին տարբեր հարցեր` տարբեր ոլորտների վերաբերյալ: Նախանիստը վարում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Այս ամենի արդյունքում կարելի է եզրակացնել , որ մեր այցը ՀՀ կառավարություն շատ հետաքրքիր էր և ուսուցողական: Հուսով եմ նման այցերը շարունակական բնույթ կունենան։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...