
Գայոս Հուլիոս Կեսար. հռոմեական պետական, քաղաքական և
ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա.
81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է
մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր Հռենոս գետը և
արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է
«հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է
հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։