«Օրիֆլեյմ Կոսմետիքս» ընկերությունը
(Oriflame Cosmetics S.A.) շվեդական կոսմետիկ
միջոցներ թողարկող ընկերություն է, որն ստեղծվել է շվեդ եղբայրներ Յոնաս և Ռոբերտ
աֆ Յոխնիկների կողմից՝ 1967 թ.։ Ընկերությունը վաճառում է դեմքի խնամքի, անձնական
հիգենայի, կոսմետիկ և այլ միջոցներ։
Հակիրճ պատմություն
«Օրիֆլեյմը» ստեղծվել է 1967 թ.-ին՝ աֆ Յոխնիկ
եղբայրների և այդ ժամանակներում նրանց գործընկեր՝ Բենգտ Հելստենի կողմից՝ մայրաքաղաք Ստոկհոլմում։