Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին: Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում:
