четверг, 20 февраля 2020 г.

Ես եմ․․․















Բարև։ Ես Էլենն եմ ՝ 17 տարեկան։ Ծնվել եմ Երևանում։ Սովորել եմ Երևանի Լ․Ն․ Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, ապա ուսումս շարունակել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ավագ դպրոցում։ Սովորում եմ տասներկուերորդ դասարանում։

воскресенье, 1 декабря 2019 г.

Զաքարյան իշխանություն

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհիհյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները:
Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում(908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։

пятница, 29 ноября 2019 г.

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը

Աշոտ Ա – (885-890) – Սմբատի (Խոստովանող) որդի

Սմբատ Ա – (890-913) – Աշոտ Ա –ի որդի

Աշոտ Բ Երկաթ – (914-929) –  Սմբատ Ա –ի որդի

Աբաս  – (929-953) – Աշոտ Երկաթի եղբայր

Աշոտ Գ Ողորմած – (953-977) – Աբասի որդի

Սմբատ Բ (Տիեզերակալ) – (977-989) – Աշոտ Գ Ողորմածի որդի

Անիի թագավորության անկումը


Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում:

Պայքար Անիի թագավորության պահպանման համար

Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:

Բագրատունյաց թագավորության թուլացումը


Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...