четверг, 12 октября 2017 г.

Իմ անհատական սպառողական զամբյուղը...

Անհատական սպառողական զամբյուղը անձի կամ անձի ծախսած գումարն է ամսվա կամտարվա կտրվածքով: Այսպիսով ձեզ եմ ներկայացնում իմ  սպառողական զամբյուղը ամսվա կտրվածքով,այսինքն՝  մոտավորապես ամսեկան ինչքան գումար է ծախսվում իմ պահանջները բավարարելու համար:Ինձ գումարտրամադրում են իմ ծնողները: Իմ պահանջներն են ՝սնունդ, հագուստ, կրթություն և ժամանց:Մարդուն անհրաժեշտ սննդակարգը բաղկացած է հետևյալ սննդիցմսամթերք,բանջարեղեն,մրգեր,հաց,կարագ,քաղցրավենիք, կաթնամթերք,հյութեր,խմորեղեն և այլ սնունդ,որը ամսեկան կազմում է մոտավորապես 70.000 դրամ:

Ճամփորդություն դեպի Շուշի...

Ինձ շատ դուր եկավ ծրագիրը, գաղափարը: Ես միշտ ցանկանում էի աշնանը լինել Արցախում: Ես շատ ուրախ եմ, որ մենք այցելելու ենք Քարահունջ:

среда, 11 октября 2017 г.

Շարադրություն...


Աշուն էր

Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով  ճամփորդում եմ, երբ անձրևը կաթիլ-կաթիլ հոսում է ապակու վրայով։ Այդ պահին ինձ թվում է՝ անձրևը թափվում է ինձ վրա, և ես դրանից հաճույք եմ ստանում։ Ես սիրում եմ նաև, երբ քայլում եմ անձրևի տակ, մենակ ես․․․Ուրիշ ոչ-ոք․․․Ես ու իմ մտածմունքները։ Հիմա ձեզ թվում է, որ ես տարօրինա՞կ եմ...Գուցե ես մի փոքր տարօրինակ եմ: ՈՒղղակի ես հանգստանում եմ անձրևի տակ քայլելով։ Սիրում եմ նաև անձրևի ժամանակ նստել տանը, թեյ խմել և գիրք կարդալ։ Ես այս պահին կարդում եմ շատ հետաքրքիր  մի գիրք, որը կոչվում է <<Ջեյն Էյր>>։Դեռ մի քանի էջ եմ կարդացել․․․Բայց շատ եմ հավանել․․․

Ձմռան գիշեր: Ստեփան Զորյան

Պատմությունը ձմռան մասին է, ամուսինները խոսում են, թե ինչու՞ իրենց հարևանը իր կտուրը չի մաքրել կամ ինչու՞ իր բակը չի մաքրել սառույցից: Ասվում էր, որ, եթե Կարապետ պապը չմաքրի իր բուխարիկները քաղաքը ամբողջությամբ կայրվի:

Անսպասելի համրություն.Կենձաբուրո Օէ.

Պատմությունը, այն մասին է, թե ինչ կարող է լինել մի փոքր արարքից, և ինչի կարող է հասցնել սեփական <<Ես>>-ը: Եվ դրանից եկող արարքները կարող են լինել անդառնալի։ Իրադարձությունները դասավորվեցին այնպես, որ մեկ զույգ կոշիկը կարողացավ երկու մարդու հասցնել մահվան։ Շատ ցավալի է ,որ այսպիսի  օրինակներ կան  աշխարհում, երբ մի փոքր բանից տեղի են ունենում  մեծ դժբախտություններ։

понедельник, 9 октября 2017 г.

Ամառային դրախտ 2017...

2017 թվականի ամռանը մենք ընտանիքով գնացինք Սյունիքի մարզ`Շիկահողի արգելոց,  Խուստուփ լեռ: «Շիկահողը» պետական արգելոց է:Շիկահողի արգելոցը գտնվում է Սյունիքի մարզում`Խուստուփ լեռան հարավարևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին,Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում:
Մենք մեկ օր գիշերեցինք «Շիկահող »գյուղի հյուրատներից մեկում:
Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կիլոմետր  հարավ-արևմուտք:

Հանքաարդյունաբերություն...

Զիարեթ(Լեռ,Արդվին)
Զիարեթ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Անտիպոնտական լեռնաշղթայի արևելյան հատվածում, Արդվին քաղաքից մոտ 30 կմ հարավ, Ճորոխ գետի աջ ափին:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...