Բանաստեղծներից ամենաշատը սիրում եմ Հովհաննես Թումանյանին։
Թումանյանը համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։ Ինձ թվում է՝ բոլոր մարդիկ փոքր հասակում
կարդացել կամ գոնե լսել են Թումանյանի հեքիաթները։ Դրանք շատ են։ Թումանյանի հեքիաթները
ամեն տարիքում հաճելի է կարդալ։
Կարդացել եմ, նրա բալլադներից մեկը՝ <<Փարվանան>>։ Շատ եմ հավանել <<Փարվանա>> բալլադը։
Փարվանա լիճ իրոք գոյություն ունի։ Այն գտնվում է Ջավախքում։ Ըստ բալլադի Փարվանա լիճը
ստեղծվել է աղջկա արցունքներից։