Անհատական աշխատանք պատմությունից
Թեմա։ Վարդանանց և Վահանանց պատերազմներ։Ավարայրի ճակատամարտ
Աշակերտուհի։Կարապետյան Էլեն
Ներածություն
Սույն աշխատանքի նպատակն
է ներկայացնել Վահանանց և Վարդանանց պատերազմները և համեմատել դրանք։
Հիմնական գլուխներ
Վահանանց պատերազմ։
Տևողությունը։481-484
Վայր։Մարզպանական Հայաստան
Պատճառ։Պարսկաստանի ձուլման քաղաքականություն
Արդյունք։Պարսկական կողմի պարտություն
Հակառակորդներ։Հայեր, վրացիներ ու աղվաններ; Սասանյան
Պարսկաստան
Հրամանատարներ։Վահան Մամիկոնյան; Պերոզ
Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:
Վարդանանց պատերազմ
Տևողություն։450-451
Վայր։Մարզպանական Հայաստան
Պատճառ։Պարսկաստանի ձուլման քաղաքականություն
Հակառակորդներ։Հայեր, վրացիներ ու աղվաններ; Սասանյան
Պարսկաստան
Հրամանատարներ։Վարդան Մամիկոնյան; Մուշկան Նիսալավուրտ
Կողմերի ուժեր։հայկական։66,000; Պարսկական։90,000
Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։
Ավարայրի ճակատամարտ
Ավարայրի ճակատամարտ, Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։
Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով»,
ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը:
Մայիսի
25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանել էր երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակել փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը: Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Վայոցձորցին և Ղևոնդ Երեցը քաջալերանքի խոսք են ասում հայոց զորքին՝ կոչ անելով արիաբար մարտնչելու թշնամու դեմ։
Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական
շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով
արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ
ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Այդ կռիվներին
սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել
ապստամբությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրին նաև հոները։
Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից
արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության
հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և
նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ
երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց
վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության
առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ
ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը
որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։
Վարդանանց պատերազմը հայոց պատմության
հերոսական էջերից է։ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված
մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը։ Մինչև օրս էլ
«Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից։
Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական
արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։
Ես կարծում եմ,որ Վահանանց և Վարդանանց պատերազմի միջև այդքան էլ մեծ տարբերություն չկա։Երկուսն էլ
ուղղված էին Սասանյան Պարսկաստանի դեմ։
1940-ական թվականներին գրվեց Դերենիկ Դեմիրճյանի <<Վարդանանք>>
պատմավեպը։ Այն գրվեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահվի ռազմաճակատում
գտնվող հայ զինվորի մարտական ոգին։ Գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ
դարում` հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան
Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի
դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը:
Վեպը հայոց պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունեցող`
5-րդ դարի ազգային պատմության, փիլիսոփայության, քաղաքական ու կրոնադավանաբանական դիրքորոշման
ընդհանրացումն է։ Հեղինակն այս վեպը գրելու գաղափարի շուրջ երկար է մտածել։ Նա սկզբնական
շրջանում ցանկանում էր գրել 5-րդ դարի մասին՝ «Մեսրոպ Մաշտոց», «Վարդանանք», «Վահանանց
պատերազմ», սակայն երբ բռնկվեց Հայրենական մեծ պատերազմը Դերենիկ Դեմիրճյանը փոխեց իր մտադրությունը և սկզբում
գրեց «Վարդանանք»: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում տիրող իրավիճակը
կարծես թե նույնն էր ինչ-որ 451 թվականին։
Դերենիկ
Դեմիրճյանը նկարագրում է 5-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ պարսից Հազկերտ
II թագավորի հարկահանները ծանրացրել էին Հայաստանի վիճակը և ցանկանում էին Հայաստանում հաստատել Զրադաշտականություն։ Նկարագրում է Հայոց սպարապետ Վարդան
Մամիկոնյանին և նրա կողմնակիցներին (Վարդանանց)։
Նկարագրում է դավաճան Վասակ Սյունուն, նրա
կողմնակիցներին՝ վասակյանց։ Առավել պատկերավոր նկարագրվում է 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում Տղմուտ գետի մոտ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը: Ճակատամարտում հայկական զորքը բարոյական հաղթանակ է տանում,
չնայած թշնամու զորքերի գերակշռության։
Բյուզանդական քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում: Բյուզանդական կայսրության ազդեցության ոլորտում գտնվող Արևմտյան Հայաստանն ընդգրկում էր Մեծ Հայքի արևմտյան մասը և Փոքր Հայքը: Հուստինիանոս I կայսրը (527–565 թթ.) կայսրության կենտրոնական կառավարումն ուժեղացնելու նպատակով մի շարք միջոցառումներ է իրականացնում: Նա ռազմավարչական բաժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում: Խախտելով հայկական իշխանական տների համակարգը` կայսրը կառավարումը հանձնեց բյուզանդական զինվորական պաշտոնյաներին, վերացրեց Արևմտյան Հայաստանում պահպանվող հայկական հինգ ինքնուրույն իշխանությունները: Դրանց փոխարեն ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները: Այդ ընթացքում Հուստինիանոսն օրենք հրապարակեց, որով, խախտելով միայն արական (հորից որդու) գծով նախարարական կալվածքները ժառանգելու կարգը, այդ իրավունքը տվեց նաև կանանց ու աղջիկներին: Դրա հետևանքով նախարարական հողային տիրույթները մասնատվում էին: Այդ ամենը ծանրացրեց հայ ժողովրդի վիճակն Արևմտյան Հայաստանում:
Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս բյուզանդական կայսր 527 թ-ի օգոստոսի 1-ից մինչև իր մահը՝ 565 թ.։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։
Հուստինիանոս կայսեր վերափոխումները
Նա նպատակ ուներ վերականգնելու
Հռոմեական կայսրության երբեմնի տարածքը և հզորությունը: Հուստինիանոսի մղած պատերազմներին
հարկադրաբար մասնակցում էին նաև հազարավոր հայեր: Պատերազմների հետևանքով Արևմտյան
Հայաստանը զրկվում էր իր զինուժից և հետզհետե թուլանում:
Հուստինիանոսի կառավարման
շրջանում Բյուզանդիան վճռական փորձ կատարեց վերացնելու հայկական երկրամասերի
տեղական ազգային առանձնահատկությունները: Այդ նպատակով միատեսակ կառավարում մտցվեց
բոլոր հայկական երկրամասերում: Կայսրը նաև նպատակ էր դրել լիովին վերացնելու
սատրապական Հայաստանի և Ներքին Հայքի հայ նախարարների արտոնյալ վիճակը: Իր
կառավարման առաջին տարիներին նա հայ իշխաններին զրկեց զորք ունենալու իրավունքից՝
ստեղծելով Արևելքի ռազմական կուսակալությունը: Դրանով չբավարարվելով՝ կայսրը նոր
վարչական բաժանումներ կատարեց՝ ամենուր մտցնելով բյուզանդական օրենքներ:
Բյուզանդական Հայաստանի տարածքը բաժանվեց չորս մասի, որոնք ստացան Առաջին,
Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք անվանումները: Չնայած հայկական անվանումներին,
դրանք սովորական բյուզանդական պրովինցիաներ էին և կառավարվում էին բյուզանդական
պաշտոնյաների կողմից:
Այսպիսով, հայ նախարարները զրկվեցին
վարչական ու ռազմական իշխանությունից, սակայն շարունակում էին տիրել իրենց
տոհմային կալվածքներին: Կայսրը երկու կարևոր օրենք հրապարակեց, որոնց նպատակը հայ
նախարարների տնտեսական հզորության թուլացումն էր: Հայ իշխանների տիրույթները մինչ
այդ չէին մասնատվում բոլոր որդիների, առավել ևս դուստրերի միջև, որով պահպանվում
էր տոհմային կալվածքի ամբողջականությունը: Կայսրը խախտեց հին հայկական ավանդույթը
և, առանձին օրենքով, տոհմային կալվածքներից բաժին ստանալու իրավունք տվեց անգամ
կանանց: «Վայել չէ ոչ հռոմեացիներին, ոչ էլ մեր պետության արդարության ոգուն, որ
ծնողներին ժառանգելու իրավունք ունեն միայն տղամարդիկ, բայց ոչ երբեք կանայք»,-
կեղծավորաբար հայտարարում էր Հուստինիանոսը: Մեկ այլ օրենքով կայսրը պարտադրեց, որ
աղջիկներին ամուսնացնելիս ծնողները պարտադիր նրանց օժիտ հատկացնեն: Այդ օրենքն
առաջին հայացքից անիմաստ էր, քանի որ հայկական միջավայրում օժիտ տալու սովորույթը
մինչ այդ էլ տարածված էր: Սակայն Հուստինիանոսի «հոգատարությունը» հայ օրիորդների
նկատմամբ հեռահար նպատակ ուներ: Նա ցանկանում էր, որ բյուզանդացի ազնվականների հետ
ամուսնանալիս նրանք, որպես օժիտ, ստանան հայրական կալվածքների որոշակի բաժինը:
Այդպիսով, հայ նախարարների տիրույթները ժամանակի ընթացքում կփոշիանային, և
բյուզանդացիներին ցույց տրվող դիմադրությունը կթուլանար:
Комментариев нет:
Отправить комментарий