Բաոբաբ (լատ.՝ Adansonia digitata), փիփերթազգիների ընտանիքի ծառատեսակ է, որը հիմանականում
տարածված է Աֆրիկայի չոր
արևադարձային սավաննաններում։ Նույնն է՝ Վարազածառ,
կապկածառ:
Adansonia ցեղն իր անվանումն ստացել է ֆրանսիացի բնախույզ և բուսաբան Միշել Ադանսոնի պատվին (1727 - 1806), «digitata» (լատ.՝ digitus՝ մատ) տեսակի անվանումը պայմանավորվում է տերևների ձևով՝ դրանք ունեն մատների ձև՝ մեկ տերևին՝ 5-7 «մատ»։
Ծաղիկները` խոշոր ու սպիտակ, պտուղները՝ երկար, վարունգանման, հյութալի, քաղցրահամ միջուկով, որը կարելի է ուտել:
Կյանքի տևողությունը
Բաոբաբի կյանքի տևողությունը վեճերի առարկա է, քանի որ այն
չունի ծառերին հատուկ տարեկան օղակներ։ Ըստ ռադիոածխածնային անալիզի (ըստ С14-ի), 4,5 մ բնի հաստություն ունեցող ծառը ապրում է ոչ պակաս քան 5500 տարի, թեև ըստ ավելի զգույշ ուսումնասիրողնեի նա աճում
է «ընդամենը» 1000 տարի։
Комментариев нет:
Отправить комментарий