Ծառ (լատ.՝ árbor), երկարակյաց
բույս (սովորաբար 2 մ-ից ոչ
ցածր)՝ բազմամյա փայտացող ցողուններով և արմատներով։
Տնկարկների
ծառերի բույնը բարձր է, գրեթե
գլանաձև, իսկ սաղարթը՝ փոքր,
բարձր դիրքով։ Բաց տարածություններում
աճող ծառերի բունը կարճ
է, հաստ, հիմքում լայնացած,
սաղարթն սկսվում է ցածրից։
Միաշաքիլ ծառերն ունենում են
բարակ, սնամեջ (բամբուկներ), թույլ
ճյուղավորված (վիշապածառ) կամ չճյուղավորված, բայց
խոշոր տերևներով (արմավենի) բներ։ Առավել բարձրաբուն
ծառերից են սեքվոյաները, դուգլասյան
սոճին (եղևնին) և էվկալիպտները (100-110
մ), առավել հաստաբուն են բաոբաբները (տրամագիծը՝ մինչև 9 մ), ամենաերկարակյացները՝
սեկվոյան, բաոբաբը՝ 3000-5000 տարի։
Комментариев нет:
Отправить комментарий