Վարդան Մամիկոնյանի արձան
Վարդան Մամիկոնյան (388 - 451), 5-րդ դարի հայ զորավար,
հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66
000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ պարսիկների հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։
Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ 420 թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար)։ 422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ։Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թվականին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների դեմ։
Գյումրի այցելության ժամանակ անհնար է, որ գյումրեցիներից չլսեք Գյումրու յուրահատուկ խորհրդանիշի՝ մուշուրբայի մասին: Մուշուրբան հատուկ ձևով պատրաստված բաժակ է, որի հիմնական յուրահատկությունը նրա <<ձայնային էֆեկտն>> է: Այդ ձայնի լսվելը պայմանավործված է բաժակի կառուցվածքով. նեքևի մասը ավելի մեծ և ընդրգկուն, քան վերևի հատվածը: Իր կիսաշրջանաձև կառուցվածի պատճառով բաժակի երբեմն անվանում են <<կլկլան>>: Երբ բաժակի մեջ ջուր է լցվում, այն սկսում է օդի պղպջակներ ստեղծել, և երբ վերջիններս պայթում են, նրանք հատուկ ձայներ են արձակում, որն էլ հենց ստեղծում է այդ ձայնային էֆեկտները:
Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ 420 թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար)։ 422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ։Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թվականին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների դեմ։
Մուշուրբայի արձան
Բաժակի կառուցվածքի շնորհիվ ներսի հեղուկի ջերմաստիճանը ներսում կայուն է մնում: Մուշուրբան պատրաստվում է տարբեր մետաղներից ՝ պղնձից, լատունից, արծաթից և երբեմն նաև ոսկուց:
Պոլոզ Մուկուչի արձան
Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է
հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։ Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։
Комментариев нет:
Отправить комментарий