понедельник, 9 апреля 2018 г.

Կետադրություն․․․


Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցիցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը , քանի որ ինչպես  ասվում է<<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>։ Նրանք  ճամփա ընկան միասին։ Սակայն ի սկզբանե գիտեին, և  նախապես էլ հայտնի էր , որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և տեսության, և իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ։ Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ, և որոշեցին նրան տուն ուղարկել։ Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին
-Դա հատուկ է այնպիսիններին ինչպիսին դու ես, անտարբեր՝ առավելություններ ունեցող զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես։
Բայց այնուամենայնիվ նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից։ Ստացվեց այնպես որ նրանք  ճանապարհին  ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան
-Ահա,- ասաց առաջինը իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են, իսկ ես  ասաց երկրորդը տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը։
-Դե, իսկ ես,- ասաց երրորդը,-տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը։Այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը։
 Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները։
-Չորրորդը, -բռնելով նրանց ձեռքերը,- ասաց հետևյալ խոսքերը <<Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ, սրանք իսկապես առյուծի մնացորդներ են։ Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի։
բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու  հնարավորությունից։ Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ։ Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը  բարձրացավ բարձր ծառի վրա։ Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ։ Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն։
Реклама


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...