Իմ կարծիքով, գնահատումը պետք է լինի օրական։ Այդպեսսովորողը կսկսի ավելի պարտավորված լինել իր դասերի հանդեպ։ Օրինակ՝ հայոց լեզվի ուսուցիչը պետք է գնահատիկետադրությունը, ուղղագրությունը, ոճը և սովորողի արած աշխատանքը, իսկ գրականություն առարկայի մեջ պետք է գնահատվեն սովորողի մտավոր ունակությունները և տեքստի վերլուծությունները։
Իմ կարծիքով, սովորողի ծնողները չպետք է խառնվեն նրա ուսման կազմակերպմանը։
Ես կարծում եմ, որ ուսուցիչը կամ դպրոցի կազմակերպիչը չպետք է զանգի երեխայի ծնողին երեխայի չարած տնային աշխատանքի համար կամ ինչ-որ ուրիշ պատճառով։
Ինձ թվում է՝ Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողի ծնողին զանգել ուսումնական գործիք չբերելու, ցածր գնահատական ստանալու կամ դասին չնստելու համար, պետք չէ։ Պետք է կանչել սովորողին և այդ ամենը, ինչ պետք է ասվի ծնողին, ասել իրեն։ Եվ այդպես ավելի հեշտ և արագ կլուծվի խնդիրը, քան սովորողի ծնողին զանգելով։
Комментариев нет:
Отправить комментарий