четверг, 5 апреля 2018 г.

Արցախի Հանրապետություն․․․


Արցախի Հանրապետություն կամ պարզապես Արցախնախկին անվանումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,  չճանաչված պետություն Հարավային Կովկասում։Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ որևէ երկրի կողմից իրավական հարթությունում պաշտոնապես ճանաչված չէ։
Արցախի Հանրապետությունն իրավականորեն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։Պատմականորեն Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, իսկ մասամբ նաև Սյունիքն ու Ուտիքը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզըՇահումյանի շրջանը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։
Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարումՎանի թագավորության սեպագիր արձանագրություններումՊատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս: 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են պարսկական լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։
1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար: Ադրբեջանական ԽՍՀ-ի հերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի: Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...