Պատասխան։Ամանորը նշել եմ լավ ընտանիքիս հետ միասին։
Հարց։Ինչ նվեր ես ստացել ձմեռ պապիկից՞
Պատասխան։Ստացել եմ շատ նվերներ, բայց ինձ ամենից շատ դուր են եկել զարդերը, որովհետև շատ եմ սիրում կրել դրանք։
Հարց։Իսկ դու նվերներ մատուցել ես ընտանիքիդ անդամներին՞
Պատասխան։Այո, ես ամեն տարի նվերներ եմ տալիս իմ ընտանիքի անդամներին։
Հարց։Ինչ բարեմաղթանքներ կասես մարդկանց՞
Պատասխան։Կուզեմ որ 2018 թվականին չլինեն պատերազմներ, երկրում տիրի խաղաղություն, բոլորս լինենք առողջ և երջանիկ։
Ամանոր
Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տավա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։
Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ:
՝
Комментариев нет:
Отправить комментарий