Այսօր՝հունվարի 11-ին մենք՝
մի խումբ աշակերտներ և մեր ղեկավարը՝ Ջուլի Սիմոնյանը <<Ծիսական խոհանոց>>
նախագծի շրջանակներում պատրաստեցինք տարեհաց։ Տարեհացը հայկական ավանդական կերակրատեսակ է, որը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 5 բաժակ ալյուր, 1 բաժակ ձեթ, 1 բաժակ տաք ջուր,
1 բաժակ շաքարավազ, 1 թեյի գդալ սոդա, 1 ճաշի գդալ քացախ, 1 բաժակ մանրացված ընկուզեղեն,
½ բաժակ չամիչ և քունջութ վրան ցանելու համար։
Տարեհացը գալիք տարում ընտանիքի բարեկեցության, առատության,
պտղաբերության, սիրո և ջերմության մեծ խորհուրդն է ավետում, այդ իսկ պատճառով հայոց
ընտանիքներում ավանդապես մեծ նշանակություն է տրվել տարեհացի պատրաստման ծեսին: Տարեհացը
պատրաստում էին կլոր՝ զարդանախշված թռչունների պատկերներով, խաչով, հավերժության տարբեր
խորհրդանիշներով: Տարեհացի մեջ պատրաստելիս պարտադիր դնում էին որևէ նշան՝ լոբի, սիսեռ,
ուլունք, ոսկե կամ արածաթե դրամ, որը խորհրդանշում է տարվա հաջողությունը՝ գտնողին
տարին խոստանում էր լինել հաջողակ: Որպես կանոն, տարեհացը կտրում և տան անդամներին
է բաժանում տան ավագը՝ պարտադիր բաժին հանելով օտարության մեջ գտնվող տան անդամին ևս:
Տարեհացի պատրաստման, ապա այն կտրելու ողջ արարողությունն անցնում է ընտանեկան ջերմ,
ուրախ և տոնական մթնոլորտում:
Մասնակիցներ՝ Հովհաննիսյան Սուսաննա, Խաչիկյան Վրեժուհի, Աբգարյան
Էլիզա, Սարգսյան Եվա, Ավետիսյան Աննա, Ջանոյան Էլեն, Սահակյան Արփի, Մամիկոնյան
Նարե, Ադամյան Շուշան, Զախարյան Քրիստինե, Կարապետյան Էլեն , Սիմոնյան Ռիմա և
մեր շատ սիրելի ղեկավար Ջուլի Սիմոնյան։
Վերջում համտեսեցինք և շատ համեղ էր։
Комментариев нет:
Отправить комментарий