четверг, 21 декабря 2017 г.

Իմ ուսումնական ծախսերի վերլուծումը...

Իմ անունը Էլեն է։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սովորում եմ 10-րդ դասարանում։Ուսումնական ծախսերի համար տարեկան վճարում եմ 130000 դրամ։Ստացվում է ամիսը 13000 դրամ։Ես ընտրել եմ լրացուցիչ առարկաներ։ Դրանք են. Աշխարհագրություն,  Լուսանկարչություն և թենիս։ Աշխարհագրություն ընտրել եմ, որովհետև հետագայում ուզում եմ դառնալ աշխարհագրագետ։
Լուսանկարչություն ընտրել եմ, որովհետև շատ եմ սիրում լուսանկարել։Թենիս նույնպես սիրում եմ։ 1-9 դասարաններում ես չէի սիրում աշխարհագրություն առարկան և մտադիր չէի հետագայում շարունակել այդ ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում շատ էի սիրում ֆիզիկա։ Նույնիսկ 9-րդ դասարանում հանձնել եմ քննություն ֆիզիկայից և ստացել եմ 13 միավոր։ Մտադիր էի շարունակել ուսումս այդ ուղղությամբ։ 
Բայց հետո որոշումս փոխեցի։ Սկսեցի շատ սիրել աշխարհագրություն։ Եվ հիմա սովորում եմ։
Իսկ դասից դուրս սիրում եմ երգել, պարել, դիտել տարբեր ֆիլմեր, լսել երաժշտություն և էլի տարբեր բաներ։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...