Կար մի աղջիկ։ Նա նվագում էր
սրինգ։ Նվագում էր օվկիանոսի խորության, մարդկանց, մարդկանց ցանկությունների մասին։Մի
խոսքով, այն ամենի մասին, ինչի մասին մտածում է նա։ Երբ նա սկսեց մարդկանց կարծիքին
հավատալ, այլևս չէր նվագում սրինգ։
-Ինչու չես նվագում, սրինգ,-հարցրեց աղջիկը։
-Ոչ թե ես չեմ նվագում,
այլ դու այլևս չես լսում ինձ,-ասաց սրինգը։
Աղջիկը տխուր նստեց աթոռին
և սկսեց լաց լինել։
-Մի լաց եղիր,- ասաց
սրինգը։
-Այո, չեմ տխրի,- ասաց
աղջիկը։
Այս Սուրբ ծննդյանը քո
դիմաց կբացվի երկու աշխարհ։ Աշխարհ՝ օտարների աչքերով և աշխարհ՝ քո աչքերով։ Բայց ապագայի
համար դու պետք է ընտրես մեկը։ Եթե դու ընտրես աշխարհ՝ ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս
ունկնդիր։ Իսկ եթե ընտրես աշխարհ՝ քո աչքերով, նորից կկարողանաս նվագել, բայց այլևս
չես կարողանա լսել և խոսել։ Սակայն մի քանի օր հետո եկավ Սուրբ Ծնունդը։ Տան անդամները
հավաքվեցին հյուրասենյակում։ Սկսեցին խոսել տարբեր թեմաներով։ Բայց աղջիկը չէր լսում
և մտածում էր թե, որ աշխարհը ընտրի։ Հանկարծ սեղաի մոտ նստածներց մեկը ասաց «Ես չեմ
կարող գրել պիեսներ Շեքսպիրի նման, իմ առավելությունը այն է, որ ես գրում եմ իմ պիեսները»։Աղջիկը
մտածեց, որ մարդկանց առավելությունը հենց դա է, որ անում եմ այն ինչ կարող են․ չեն
կրկնօրինակում։
Հանկարծ աղջիկը կանգնեց
աթոռին և խնդրեց բոլորի ուշադրությունը։
Մեծահասակները ծիծաղեցին։
Մտածեցին,թե ինչ ինքնավստահ է կանգնել իրենց դուստրը աթոռին և խնդրում է բոլորի ուշադրությունը։Ծնողները
հպարտ էին, որ ունեին ինքնավստահ աղջիկ։ Նրանք չեին մտածում, որ Սուրբ ծննդյանը տեղի
են ունենում հրաշքներ։ Հրաշքներ՝ իրենց աղջկա աչքերով։
Комментариев нет:
Отправить комментарий