воскресенье, 24 декабря 2017 г.

Օղակ գործողություն...

Անհատական աշխատանք հայոց պատմությունից↓
Թեմա: Օղակ գործողություն
Աշակերտուհի: Կարապետյան Էլեն
Ներածություն
Սույն աշխատանքի նպատակն է ներկայացնել Օղակ գործողության պատմությունը։
«Օղակ» ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված՝ Ադրբեջանի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները Շահումյանիշրջանում:
ՀՀ սահմանամերձ շրջաններում, Գետաշենի ենթաշրջանում և Շահումյանիշրջանում ինքնապաշտպանական կամավորական ջոկատների գործողությունները համակարգելու, անհրաժեշտ կադրեր պատրաստելու, նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն ապահովելու, ադրբեջանական ՄՀՆՋ-ականների ճնշմանը և հարձակումներին դիմագրավելու, մարզի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1990-ին ԼՂ Ազգային խորհրդի «Պ» («Պաշտպանություն») ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե։ Ստեղծվել է նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991-ի ապրիլին գործել է Համակարգող գաղտնի խորհուրդը (անդամներ՝ Վ. Բալայան, Ժ. Գալստյան, Գ. Պետրոսյան, Մ. Պետրոսյան, Ս. Սարգսյան և Ռ. Քոչարյան)։ Հետագայում, Երևանում 1991-ի մայիսի 4-ին, ստեղծվել է ՀՀ Պաշտպանության կոմիտե, Արցախում 1992-ի մարտի 26-ին՝ Պաշտպանության (ինքնապաշտպանության) կոմիտե, 1992-ի օգոստոսի 15-ին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)։ 1991-ի հուլիսի 14-ին խորհրդային և ադրբեջանական զորքերը ներխուժել են ՄանաշիդԲուզլուխ և Էրքեջ: Հակառակորդի հետագա առաջխաղացումը կանգնեցվել է Վերինշենիմատույցներում։
Արցախահայության համար դժվարին այդ օրերին, 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։
Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով՝ ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 14–18-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Այս և 1991-ի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։
Իմ կարծիքով Արցախյան շարժումը ճիշտ էրբայց ուշացումով և ոչ ժողոովրդի մեղքով։ ԽՍՀՄ-ի ժամանակ պատժվում էր ամեն մի ըմբոստություն։ Ազատագրական շարժումը սկսվեց 1988 հունվար-փետրվարին Արցախումհետո բուռն թափ ստացավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։
Հայ ժողովրդի մեջ միշտ էլ եղել է ազատատենչ ոգին և դա մի անգամ ևս ապացուցվեց 2016 թվականի քառօրյա պատերազմում։ Այդ ժամանակ ժողովուրդը մեկ մարդու նման կանգնեց հայզինվորի կողքին:
Աղբյուրները

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...