вторник, 12 декабря 2017 г.

Քրիստոնեություն․․․

Քրիստոնեություն (հուներենից՝ Χριστός - «օծյալ»), միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...