четверг, 9 ноября 2017 г.

Հուլիոս Կեսար...


Գայոս Հուլիոս Կեսար.  հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր Հռենոս գետը և արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։
Այս ձեռքբերումները շնորհեցին նրան հավասարը չունեցող ռազմական ուժ, որը սկսեց սպառնալիք հանդիսանալ նույնիսկ Պոմպեոսի համար, որը վերականգնել էր իր տեղը Սենատում Կրասոսի մահվանից հետո մթա 53 թվականին։ Երբ ավարտվեց Գալլական պատերազմը Սենատ պահանջեց որպեսզի Կեսարը հանձնի իր լեգեոները, ինչը վերջինս հրաժարվեց անել և փոխարենը անցավ Ռուբիկոն գետը որը սահման էր հանդիսանում Գալլիայի և Իտալիայի համար, սրանով սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի։ Արդյունթքում Կեսարը հաղթեց պատերազմը և կարողացավ ահռելի ազդեցույթւոն թողնող դիրք ձեռք բերել իր համար։
Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ։ Մ.թ.ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ։ Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան։ Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են (Մարկոս ԲրուտոսըԾերակույտի նիստում։
Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին»  երկերը, գրել է հռետոր Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։ Շատ բաներ նրա մասի հայտնի են Կիկերոնի հարապարակախոսություններից և Գայուս Սալյուստիուս Կրիսպոսի պատմական գրվածքներից։ Հետագայում Կեսարի կյանքը գրի են առել նաև Պլուտարքոսը և Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը իրենց «Զուգահեռ կյանքեր» և «Տասներկու Կեսարների Կյանքը» գրքերում։
Սպանությունը
Մթա 46 թ հուլիսին կեսարը վերադառնում է Հռոմ, սակայն մի քանի ամսից մեկնում է Իսպանիա, ուր նրան սպասվում էր վճռական կռիվ պոմպեոսականների դեմ։ Մթա 45 թ մարտի 17-ին Մունդայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը կարող էր լինել վերջինը Կեսարի համար, սակայն մեծ ջանքերի գնով նա խլում է հաղթանակը թշնամու ձեռքից։ Վերադառնալով Հռոմ Կեսարը սկսում է ակտիվորեն վերակազմավորել երկրի կարգը, հայտարարում նոր օրենքներ, սակայն մթա 44 թ մարտի 15-ին սենատի նիստերի դահլիճում դավադրաբար սպանվում է։ Դավադրության ղեկավարներից էր Մարկոս Յունիոս Բրուտոսը, որն ըստ ասեկոսների Կեսարի անօրինական զավակն էր։
Ք. ա. 44 թ. Հուլիոս Կեսարը սենատի կողմից հռչակվում է ցմահ դիկտատոր և ստանձնում երկրի բոլոր զորքերի հրամանատարությունը, ինչպես նաև ստանում է մշտապես դափնեպսակ և ծիրանի կրելու իրավունք։ Իսկ ժողովրդի կողմից նա արդեն ճանաչվում էր «հայր հայրենյաց» պատվանունով։
Հռոմի արտաքին հզորության ամրապնդմանը զուգընթաց՝ Կեսարը զարգացնում է երկրի ներքին տնտեսական կյանքը, կարգավորում ծայրագավառների կառավարումը, անցկացնում վարչական, դրամական, տոմարական բարեփոխումներ։Իր հայացքներով լինելով հանրապետական՝ նա, ըստ էության, դարձավ միանձնյա ինքնակալ՝ պահպանելով իր քաղաքական գործունեության բնորոշ գիծը՝ տարբեր գաղափարական խմբավորումների միջև խուսանավելու ունակությունը, որն այդպես էլ կոչվեց՝ կեսարականություն։ Հակառակ իր նախորդների՝ Կեսարը ոչ թե հալածում էր իր քաղաքական հակառակորդներին, այլ ամեն կերպ աշխատում էր սիրաշահել և իր կողմը գրավել նրանց։ Սակայն այդ ևս չփրկեց նրան դավադիր ուժերի՝ թիկունքից հասցրած հարվածից։
Ք. ա. 44 թ. մարտի 3-ին նրա միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետականները նրա մտերիմներից մեկի՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ դավադրություն կազմակերպեցին և սենատի շենքում սպանեցին նրան։



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...