среда, 8 ноября 2017 г.

Համեմատենք Արտաշես Առաջինին ու Տիգրան Մեծին...

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Երբ  կարդում էի Արտաշես Առաջինի մասին, գրված էր, որ նա զարգացրեց երկրի տնտեսությունը, մշակույթը, միավորեց հայկական 15 նահանգներից 14-ը (բացառությամբ Ծոփքը), տարածքների մեծ մասում խոսում էին հայերեն, որն ավելի էր ուժեղացնում այն զգացումը, որ նրանք հայ են։ Բանակի մասին մեջբերում անեմ հոդվածից. «Արտաշես Ա-ն մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը մինչև արքայական բանակի հասնելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները»։
Էլի բաներ կային Արտաշեսի մասին գրած, բայց մի փոքր էլ խոսենք Տիգրան Մեծից: Նայում եմ, նայում մշակույթի ու տնտեսության մասին խոսք չկար, միայն նվաճումները, պայմանագրերն ու հաղթանակները, սրանք խոսում են այն մասին, որ Տիգրան Մեծն ավելի շատ ուշադրություն էր դարձնում բանակին, ուժին, մոռանում էր մարդկանց մտածելու կարողությունները զարգացնելու մասին, մոռանում էր, որ պիտի լինի մշակույթ, տնտեսություն: Եթե չկա տնտեսություն, բա ժողովուրդն ինչպե՞ս ապրիհաղթանակների ու նվաճումների շնորհիվ, չէ որ զորքը կարող է հաղթանակել ու դրանից վաստակ ունենալ: Էսպես էի մտածում ու գրեթե համոզված էի, որ ճիշտ կարծիքի եմ հանգել, բայց բացեցի «Մանկական գանձարան» կոչվող գիրքը ու կարդում եմ՝ «Տիգրան Մեծը զարկ է տվել հելլենիստական մշակույթի ու արհեստների զարգացմանը, ապահովել է առևտրական ուղիների անվտանգությունը…»: Իսկ հելլենիստական մշակույթը կենտրոնացած էր մարդու վրա, խոսելու, երգելու, նկարելու, ստեղծագործելու թեման մարդն էր: Այսինքն մի աղբյուրը հակասում է մյուսին, իսկ ես պատմության ասպարեզում գիտակ չեմ, որ կոնկրետ ասեմ, թե որ մեկն է ճիշտ, որը՝ սխալ, իսկ ասելու համար չունեմ բավականին փաստեր, այսինքն պետք է ավելի շատ ուսումնասիրել, գտնել նաև արգելված աղբյուրներ, որովհետև չարգելվածներում քիչ տեղեկություններ կան:
Տիգրան Մեծի օրոք ժողովուրդը քիչ ուշադրություն էր դարձնում հողագործությանը: Իսկ Արտաշեսը գյուղացիներին տալիս էր հող, որպեսզի նրանք մշակեն այդ հողը և ստանան բերք (մեջբերում՝ «Արտաշես Բարեպաշտի բարեփոխումների շարքում առանձնանում է հողային ռեֆորմը։ Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից և դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին՝ դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը։
Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը։ Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ և զորք։ Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում և համայնքների ու ագարակների միջև կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը։ Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը՝ արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը։
Պատմահայր Մովսես Խորենացին խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել՝ ոչ լեռնային և ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:
Բայց ամեն դեպքում հարց է առաջանում՝ իսկ միգուցե այն ժամանակ, երբ Տիգրան Մեծը հզորացնում էր բանակը, ուրեմն ուներ որոշակի պատճառներ, միգուցե այդ ժամանակ նրան սպառնացողներ կային, թե՞ նա ուղղակի չէր մտածել, որ կարելի է զարգացնել ոչ միայն բանակը, այլ նաև ուրիշ բաղադրիչներ, որոնք կարևոր են երկրի համար:
Այս հարցը պարզելու համար վերադառնանք Տիգրան Մեծի ժամանակաշրջան: Կասեմ այն, որ Տիգրան Մեծն ուզում էր միավորել հայկական տարածքները և Արևելքը պաշտպանել Հռոմի հարձակումներից: Այդ պատճառով էլ հզորացնում էր բանակը: Կարծում եմ սա հարգելի պատճառ է, որպեսզի նա կենտրոնանար բանակի հզորության վրա:
Ու վերջապես, կարծում եմ, որ եթե այս երկու արքաները՝ Արտաշես Առաջինն ու Տիգրան Մեծը կառավարեին միասին, ապա Հայաստանը կունենար և՛ հզոր բանակ, և՛ մտածող ժողովուրդ, և՛ առաջ գնացող պետություն:


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...